Ես սովորեցի ապրել կնոջ հետ
Advertisement 1000 x 90

Ես սովորեցի ապրել կնոջ հետ

Ես սովորեցի ապրել կնոջ հետ: Այդ ամենն աղերս անգամ չունի սիրավեպերում նկարագրածի հետ: Օրինակ, ես չգիտեի, որ կնոջ երկար վարսերը, ոչ միայն գեղեցիկ են, կանացի, հմայիչ, ալև իմ կողմից խնամք և ուշադրություն պահանջող, քանի որ անկողնում, երբ ուզում եմ շոյել նրան, նախ պետք է քնքշորեն մի կողմ տանեմ նրա վարսերը, նոր շոյեմ նրա գլուխը, որ ցավ չպատճառեմ նրան: Այդքանն անելը ժամանակի ընթացքում սովորական է դառնում:

Ես չգիտեի, որ եթե կինը անտրամադիր է, ապա պետք է նրան անմիջապես գրկել, շոյել, կատակել, ապա հարցնել, թե ի՞նչ է եղել: Լսել նրան: Հասկանալ: Ես չեմ սիրում, որ քչփորում են իմ ներսը, բայց կինը խնամքի կարիք ունի՝ ներսից էլ:

Ես չգիտեի, որ նա երբեք օգնության չի կանչի՝ ինքս պետք է ձեռք մեկնեմ. նրա համար շատ կարևոր է՝ իրեն կին զգալ, լինել չանտեսված: Նա միայն սիրուհի չէ, որի հետ կարելի է անկողին կամ կենցաղ կիսել, նա ընկեր է, լավագույն ընկեր…

Ոչ, կինը հանելուկ չէ, նա միշտ ասում է այն, ինչ զգում է, միշտ: Զարմանում եմ, երբ տղամարդիկ ասում են, որ չեն հասկանում կանանց. ուշադիր լսեք, նրանք ամեն բան շատ պարզ ասում են:

Ես չգիտեի, որ երկուսի հարաբերությունները միայն «ես» չեմ այլ՝ «ես»-ը բազմապատկած «ես»-ի. ամենքն իր քայլը պետք է անի այնքան, մինչև շուրթերն իրար դիպչեն, դե, իսկ հետո…

Սայթաքում են բոլորը, բայց ընկերոջը փոսը գցել… դա էլ է անցնում, ընկերը դուրս է մագլցում, բայց ընկերությունը չի պահպանվում, իսկ դրա համար ընկերը միշտ պետք է զգա կողքինի մեկնած ձեռքը, հավատարիմ ձեռքը, որը չի սղոցում, չի կեղեքում, իրենը չի պահանջում:

lapti.info

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը