Սեպտեմբերի 1-ին Երկիր մոլորակին կմոտենա Ֆլորենս աստղակերպը: Այն երբևէ հայտնաբերվածներից ամենամեծն է: Այդ օրը երկնային մարմինը Երկրից կգտնվի 7 միլիոն կիլոմետր հեռավորության վրա, որը, ավելի լավ պատկերացնելու համար, 18 անգամ ավելի հեռու է, քան Լուսինը: Ինչպես հաղորդում է NASA-ն աստղակերպի տրամագիծը 4.4 կմ է:
Սիրողական աստղադիտակների օգնությամբ աստղակերպը հնարավոր է տեսնել օգոստոսի վերջին օրերից մինչև սեպտեմբերի առաջին 3 օրը՝ Հարավային Ձկան, Այծեղջյուրի, Ջրհոսի և Դելֆինի համաստեղություններում:
miladynews.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը