Ավստրալացի գիտնականները պարզել են, որ արագ քնի փուլի կրճատումը, որի ընթացքում մարդը երազներ է տեսնում, կապված է թուլամտության զարգացման մեծ ռիսկի հետ: Համապատասխան հետազոտությունը հրապարակված է Neurology հանդեսում:
Գիտափորձին մասնակցել է միջինը 67 տարեկան 321 մարդ Մասաչուսեթսից (ԱՄՆ): Նրանց հսկել են (այդ թվում՝ հետևելով գլխուղեղի ռիթմերին) մոտավորապես 12 տարվա ընթացքում: Այդ ժամանակի ընթացքում 32 մարդու մոտ ախտորոշվել է թուլամտության ձևերից մեկը, 24-ի մոտ՝ Ալցհայմերի հիվանդություն:
Հենց արագ քնի փուլի, այլ ոչ թե այլ ժամանակամիջոցների կրճատումը, ինչպես ցույց են տվել հեղինակները, կապված է եղել թուլամտության հետ:
Փաստորեն արագ քնի տևողության մեկ տոկոս նվազումը դրականորեն է հարաբերակցել թուլամտության զարգացման ռիսկի ինը տոկոս բարձրացմանը: