- Սննդամթերքը պահե՛ք փակ տարաներում՝ աղտոտումից խուսափելու համար,
- Շուտ փչացող սննդամթերքը պահե՛ք սառնարանում,
- Լվացե՛ք ձեռքերը ուտելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո,
- Խուսափե՛ք գնել սննդամթերք, որը վաճառվում է դրա համար չնախատեսված վայրերում,
- Չօգտագործել կասկածելի ջուր, եթե ձեր բնակության վայրում գրանցվել են խմելու ջրի մատակարարման անջատումներ, ապա ջուրն օգտագործել միայն եռացնելուց հետո
- Անհապաղ դիմե՛ք բժշկի՝ աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների (ջերմության, նարձրացում, սրտխառնոց, փսխում, ցավ որովանյի շրջանում, լուծ, ընդհանուր թուլություն և այլն) առկայության դեպքում,
- Խմելու ջրի համի և գույնի փոփոխություն և նստվածք նկատելիս, ինչպես նաև ջրմուղ-կոյուղու վթարների առաջացման դեպքում, ջուրը մի՛ օգտագործեք կամ օգտագործե՛ք միայն եռացնելուց հետո և անհապաղ ահազանգե՛ք համապատասխան սպասարկող կազմակերպություններին, տեղական կառավարման մարմիններին (ջրմուղ, համայնքապետարաններ, թաղապետարաններ, համատիրություններ)
- Ծորակի ջուրը օգտագործել միայն 10-15 րոպե հոսելուց հետո:
Աղիքային վարակիչ հիվանդություններն ակտիվանում են տարվա տաք շրջանում
| Դիտվել է`
Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը, հետևաբար հիվանդության դեպքերը, ինչպես նաև բռնկումները ավելի հաճախ արձանագրվում են տարվա տաք շրջանում՝ հիմնականում գարնան և ամռան ամիսներին, երբ առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար: Այսպես՝ սննդամթերքը բարենպաստ պայմաններում մանրէների աճման և բազմացման համար դառնում է սննդային միջավայր: Ամռանը լավ չլվացված մրգերը և բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստները ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման պատճառ:
Վիճակագրություն
Աղիքային վարակիչ հիվանդություններով առավել հաճախ հիվանդանում են երեխաները (ՀՀ-ում աղիքային վարակների ընդհանուր մոտ 70% արձանագրվում է մինչև 6 տարեկանների շրջանում), ծերերը, քրոնիկական հիվանդություններով տառապող անձինք, որոնց իմուն համակարգը թույլ է:
Ի՞նչ է անհրաժեշտ աղիքային վարակիչ հիվանդություններից խուսափելու համար
Մրգերը և բանջարեղենը օգտագործելուց առաջ լավ լվացե՛ք հոսող ջրով,
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ