Սան Ֆրանցիսկոյի հոգեբանների դոցենտ Քևին Էշլեմանը հետազոտություն է անցկացրել այն թեմայով, թե ինչպես է հոբբին ազդում աշխատանքի արդյունավետության վրա:
Գիտնականը փորձել է պարզել, թե մարդը ինչով պետք է զբաղվի հանգստյան օրերին, որպեսզի աշխատանքային շաբաթվա սկզբին իրեն զգա հանգստացած և նոր ուժերով ձեռնամուխ լինի իր պարտականությունների կատարմանը:
Հետազոտությանը մասնակցել է 350 մարդ, որոնք աշխատում են հնգօրյա աշխատանքային ռեժիմով: Էշլեմանը պարզել է, որ դրա համար մարդը շաբաթվա վերջին պետք է ընտրի գործունեության այնպիսի տեսակներ, որոնք կտարբերվեին աշխատանքային ժամերի գործունեությունից: