1970-ականներին ՀՀ-ում հիմնվեց Գառնու Կոսմիկական կենտրոնը: Այն իր մեջ ներառում է Կոսմիկական աստղագիտության ինստիտուտը: Վերջինիս ՏԻԵԶԵՐԱԿԱՆ նախագծերն այնքան արժեքավոր էին, որ տիեզերք թռչելուց առաջ ՍՍՀՄ տարբեր երկրներից գալիս էին Գառնու ՏԻԵԶԵՐԱԿԱՆ կենտրոն՝ սարքավորումների հետ աշխատանքին ծանոթանալու նպատակով:
Ամերիկյան երկու հանրագիտարանների մեջ մտել են այստեղ մշակված երկու նախագծեր, որոնք եզակի տիեզերական գիտական փորձեր են՝ երբեւէ իրականացված Սովետական միությունում:
Օրիոն 2-ի, որն առանց տիեզերագնացի միջամտության աշխատող աստղադիտարան է, հեղինակը, ինչպես եւ Օրիոն 1-ինը, Գրիգոր Գյուրզադյանն է: