Ցանկալի ու սիրված լինելու անհագ ցանկությունը հաճախ ծնում է հորինված սեքսուալ կերպար`սահմանափակվելով միայն արտաքին արդ ու զարդի, հագուստի, տատուների, անպատշաճ ու գռեհիկ գրիմի և այլ աքսեսուարների ընտրությամբ: Ընդ որում երբեմն հասնում է ծայրահեղության նույնիսկ ֆետիշիզմի:
Աղջիկները գերսեքսուալ լինելու համար կորցնում են իրենց անհատականությունը, յուրահատկությունը, մինչդեռ սեքսուալությունը հանդիսանում է նրա անհատականության հիմնաքարը: Անշուշտ գոյություն ունի անմիջական կապ սեքսուալության, մոդայի և տվյալ հասարակության մեջ ընդունված վարքային դրսևորումների մեջ: Սակայն այս փոխազդեցությունը մեր հասարակության մեջ հաճախ կորցնում է ներդաշնակությունը, օրինակ կինը իր ճնշված սեքսուալ ցանկությունները, էմոցիաները և վարքային դրսևորումները կոմպեսացնում է իր արտաքինով:
Տվյալ կանայք սեքսուալ կերպարին զոհ գնացող կանայք են, որոնց մոտ սեքսուալ երևալու չգիտակցված մղումը անտեսում է անհատական չափանիշները, այսինքն էական չի սազում է, գեղեցիկ է, հարմար է… կարևորը ուշադրություն գրավելն է: Այս մոդելին հետևելը ստեղծում է խեղաթյուրված սեքսոաւլ կերպար, ինչու չէ նաև ճաշակ, և որ ամենակարևորն է այն վարակիչ բնույթ է կրում:
Մինչդեռ բնական ընդգծված սեքսուալությունը, հմայքն ու գեղեցկությունը հաճախ կործանվում է սխալ վարքի, անճաշակ հագուստի ու կոսմետիակայի միջոցով /Կ. Թոփչյան/: Մյուս կողմից, չէ որ կանայք ընտրում են այդ կերպարը տղամարդկանց համար, նրանց սիրելի ու ցանկալի լինելու համար, միգուցե տղամարդիկ են ակամայից թելադրում այդ կերպարի և ճաշակի ձևավորումը…
Այնուամենայնիվ, կարևորում եմ նշել, որ հաճախ տրվելով այս մոդելին աղավաղվում է իրական սեքսոաւլ էրոտիկ կերպարը և բախվում ենք ֆիզիոլոգիական տարբեր փոփոխությունների հետ, ընդ որում արդյունքում և՛ կանանց և՛ տղամարդկանց մոտ կարող են առաջանալ լուրջ առողջական խնդիրներ:
Ուստի յուրաքնչյուրս ընտրության հնարավորություն և իրավունք ունենք՝ անհատական գեղեցկություն, ներդաշնակություն, հետևաբար և առողջություն, թե՞ հորինված, ճչացող, շաբլոն «գեղեցկություն» և անշուշտ ներդաշնակության բացակայություն…