Ներկայիս ժամանակաշրջանում արտամուսնական սեռական կապերը և սիրուհիներ ունենալը հայ տղամարդկանց համար դարձել է ինքնահաստատման և ինքնագնահատականի բարձրացման համար անհրաժեշտ նախապայման: Սեքսոլոգիական կլինիկա այցելող պացիենտների ՝ ամուսնացած տղամարդկանց 86%-ը, նշում են /և պետք է ասեմ հպարտությամբ/, որ ունեցել են կամ ունեն արտամուսնական սեքսուալ կապեր: Եվ այս երևույթը տղամարդկանց մեծ մասի համար համարվում է օրինաչափ. Իսկ միգուցե դա իրոք օրինաչափ է …
Շատերը ինձ հետ կհամաձայնեն, որ հաճախ սիրուհիները ավելի գեղեցիկ չեն լինում քան իրենց կանայք, այսպիսով ինչն է այդ ձգող ուժը որը կարողանում է ամուսնացած տղամարդուն դրդել անցնելու մեծաթիվ դժվարությունների և հաճախ խաբեությունների միջով և նույնիսկ քայքայելու երկարատև տարիների ստեղծած իր ընտանիքը:
Այստեղ իհարկե կարող ենք առաջ քաշել այսպես կոչված ֆերոմոնների վարկածը, մարդու մաշկի կողմից արտադրվող սպեցիֆիկ, մինչև վերջ չուսումնասիրված նյութերը, որոնք դեպի իրենց են ձգում հակառակ սեռին/սերը՝ աթարին էլ է կպնում/:
Կինը՝ մայրական բնազդի ռեալիզացիայի ճանապարհին, իր սերը տալով երեխաներին ,հաճախ որոշակի ուշադրության և կրքի պակաս է ցուցաբերումդեպի ամուսինը, և այս իրավիճակում տղամարդը լինելով ավելի սոմատիզացված /մարմնական հաճույքները արժևորող/ էակ, տրվում է սեքսուալ արկածների և փոփոխությունների:
Սեքսոլոգիական մասնագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ ավելի հաճախ ամուսնական սեքսուալ աններդաշնակությունները արձանագրվում են ամուսինների սեռական կոնսիտուցիայի տիպերի տարբեր լինելու պատճառով՝ օրինակ ամուսինը ունի ուժեղ, իսկ կինը ՝թույլ սեռական կոնսիտուցիա,այսինքն տարբեր են սեռական պահանջը, սեքսուալ մոտիվացիան և սեքսում գուրգուրանքների թույլատրելիության շրջանակը: Եվ սա առահասարակ կարող է հանգեցնել ամուսինների դավաճանությունների,ընտանեկան սեռական աններդաշնակության և բաժանությունների: Եթե դավաճանությունների վերոնշյալ շարժառիթները ամուսնությունից առաջ կանխատեսել հնարավոր չէ, ապա սեռական կոնսիտուցիայի գնահատումը հեշտությամբ կարելի է իրականացնել սեքսոլոգիական խորհրդատվության ժամանակ և պարզաբանելով զույգերի սեռական կոնսիտուցիայի մանրամասները, նույնիսկ հնարավոր տարբերությունների դեպքում տրվում են անհրաժեշտ խորհուրդներ և արդյունքում հաստատապես ունենում ենք ամուր և ներդաշնակ ընտանիք: