Նիդեռլանդներից հետազոտողները հերքել են դիմախաղային հետադարձ կապի (facial feedback hypothesis) վարկածներից մեկը, որը հոգեբանության կարևոր թեմաներից է: Այդ մասին ասված է Perspectives on Psychological Science պարբերականում հրապարակված հոդվածում:
Համաձայն այդ հիպոթեզի՝ մարդու տրամադրությունը կախված է նրա դիրքից և դեմքի արտահայտությունից:
Այս անգամ գիտնականները նոր հետազոտությունների արդյունքում պարզել են, որ հին եզրակացությունները սխալ են, և բերանում մատիտի առկայությունը չի ազդում մարդու տրամադրության վրա: Տվյալ աշխատանքի արդյունքները ընդունել է նաև 1988 թվականի հոդվածի առաջատար հեղինակը: