Արցախի Տիգրանակերտում և Դադիվանքում իրականացված պեղումների արդունքում հնագետները հետաքրքիր գտածոներ են հայտնաբերել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմաը Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրսյանն ասաց, որ Տիգրանակերտից թանկարժեք զարդերի մասունքներ են գտնվել: Դադիվանքում պեղման աշխատանքների ժամանակ գաղտնարան է բացվել:
«Տիգրանակերտի հիմնական պեղումներն իրականացվել են հյուսիսային պարսպապատում: Դրանց արդյունքում բացվել է հինգերորդ ուղղանկյուն աշտարակը: Այդ պարիսպներից մի քանի մետր հեռու գտնվել է չորրորդ կարասային թաղումը»,-նշեց Համլետ Պետրսյանը` հավելելով, որ Տիգրանակերտում իրականացվող պեղումներն ընդարձակման կարիք ունեն, քանի որ հարյուրավոր մետրեր ձգվող պարսպապատից ամեն տարի 15 մետր պեղելով հնարավոր չէ հստակ պատկեր ստանալ:
«Ես շնորհակալ եմ Արցախի իշխանություններին, որոնք արդեն տասը տարի ֆինանսավորում են մեզ Տիգրանակերտում հետազոտություններ իրականացնելու համար»,-ասաց Պետրսյանը:
Անդրադառնալով Դադիվանքում իրականացվող պեղումներին` Պետրոսյանն ընդգծեց, որ ուսումնասիրություններ են իրականացվել Դադիվանքի փոքր եկեղեցու հարավային պատի տակ, որտեղ գտնվել է անցուղի կամ այսպես ասած գաղտնուղի` հարավային պատին զուգահեռ: Այն մոտավորապես վեց մետր է և պատված է սալաքարերով:
«Պարզվեց, որ գաղտնարանը չունի ելք և մուտք, այն դատարկ էր: Գաղտնարանը կառուցվել է տասներեքերորդ դարի կեսերին: Այն ունի հիսուն մետր լայնություն, յոթանասուն մետր բարձրություն»,-եզրափակեց նա: