Ամուսինն իմանում է, որ կինը ժամադրվելու է սիրեկանի հետ, և անակնկալ է պատրաստում… (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ամուսինն իմանում է, որ կինը ժամադրվելու է սիրեկանի հետ, և անակնկալ է պատրաստում…

Ամուսնական զույգերը իրենց հարաբերությունների ծանր պահերին յուրովի են լուծում խնդիրը: Ոմանք մտերմիկ զրույցի փոխարեն նախընտրում են լռել. նրանք մոռանում են, որ ծածուկ ոչինչ չի կարող երկար մնալ, և մի օր գաղտնիքները ջրի երես են դուրս գալու:

Ամուսնական մի զույգ է եղել, որը շատերի համար իդեալական է համարվել: Սակայն նրանց կյանքում փոփոխություն է տեղի ունենում, կինը դառնում է ինչ-որ մեկի սիրուհին: Ոչինչ չասելով, նա գաղտնի սիրային կապի մեջ է լինում: Կարողանում է անգամ տան հեռախոսով խոսել, իսկ երբ ամուսինը հարցնում է, թե ով է, պատասխանում է՝ մայրիկս: Հարաբերություններոմ սառնություն է նկատվում:

Ամուսինը կռահում է, որ ինչ-որ բան այն չէ, սակայն ոչինչ չի ասում, աղմուկ չի բարձրացնում:

Մոտենում է կնոջ ծննդյան օրը:

Ամուսինը պահարանում թաքցրած շամպայնի շիշ է տեսնում, «չի նկատում», ասում է, որ անակնկալ է ուզում անել կնոջ համար, նա էլ, թե՝ ոչ մի տրամադրություն չունի ծնունդի համար, ամուսնուն էլ առաջարկում է, որ նա այդ օրը ընկերների հետ քաղաքից դուրս գնա, այդ օրվան նրանք վաղուց են սպասել:

Ամուսինը համաձայնվում է, վերցնում է երեխաներին, գնում: Բայց… նա անակնկալի մասին չի մոռանում. զանգահարում է կնոջ և իր բոլոր մտերիմներին և ազգականներին, ասում է, որ անակնկալ է պատրաստել կնոջը և ուզում է, որ բոլորով գնան իրենց տուն՝ շնորհավորելու: Բոլորին փուչիկներ, ծղրտուն շեփորներ է նվիրում, տորթ գնում, որ նշեն:

Դուռը բացվում է, և… բարեկամները կնոջը բռնացնում են մերկ՝ անկողնում, սիրեկանի հետ: Թե ինչ է կատարվում, լավ է չհիշել: Սիրեկանը սկսում է մերկ վազել այս կողմից այն կողմ, կինը չի կարողանում անկողնուց վեր կենալ: Սկեսուրը նրան մերկ-մերկ դուրս է վռնդում, իսկ ամուսինը ժպտալով նայում է կնոջը. «Հը՞, պոզեր էիր սարքել… դե՝ ստացիր, և ծնունդդ շնորհավոր»:

fabiosa.com

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը