ԱՄՆ-ում 79 տարեկան հասակում վախճանվել է դերասան Ֆրենկ Վինսենթը, որն առավել հայտնի է մաֆիական կլանի պարագլուխ Ֆիլ Լեոտարդոյի դերով «Սոպրանո կլանը» սերիալում: Սեպտեմբերի 13-ին այս մասին հայտնել է TMZ-ն:
Ըստ պորտալի տեղեկատվության՝ Վինսենթը մահացել է սրտի վիրահատության ժամանակ: Անցյալ շաբաթ նա սրտի նոպա էր ունեցել:
Բացի «Սոպրանո կլանից», Վինսենթը նաև նկարահանվել է Մարտին Սկորսեզեի մի քանի ֆիլմերում. «Կատաղի ցուլը», «Հիանալի տղաներ» և «Խաղատուն»:
2001, 2004 և 2005 թվականներին նա հնչունավորել է մաֆիայի պարագլուխ Սալվատորե Լեոնեին ,Grand Theft Autoե խաղերի հանրաճանաչ սերիայի երեք մասերում: