Թողարկվել է «Կարմիր ճնճղուկ»-ի թրեյլերը՝ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Թողարկվել է «Կարմիր ճնճղուկ»-ի թրեյլերը՝ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ

Ցանցում հայտնվել է «Կարմիր ճնճղուկ» թրիլլերի առաջին պրոմոհոլովակը՝ գլխավոր դերում՝ դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ: Հոլովակը հրապարակված է 20th Century Fox UK YouTube-ալիքում:

Կինոնկարը կպատմի ռուսական հետախուզության սպա Դոմինիկ Եգորովայի (Լոուրենս) մասին, որի առջև խնդիր է դրված՝ անհրաժեշտ
տեղեկատվություն իմանալ Կենտրոնական հետախուզական վարչության գործակալ Նաթանիել Նեշի (Ջոել Էդգերթոն) մասին:

Դրա համար նրան հարկավոր է գայթակղել ամերիկացուն: «Կարմիր ճնճղուկը» հիմնված է Ջեյսոն Մեթյուսի համանուն գրքի վրա:

Ֆիլմի ռուսական պրեմիերան, որի ռեժիսորը Ֆրենսիս Լոուրենսն է, պլանավորված է 2018 թվականի ապրիլի 26-ին: