Ինչպե՞ս հասկանալ, որ համացանցից կախվածություն ունեք
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս հասկանալ, որ համացանցից կախվածություն ունեք

Համացանցից ունեցած կախվածությունը բժշկական չափանիշներով հոգեկան խանգարում է համարվում, սակայն դա բավականին լուրջ սոցիալական խնդիր է։ Համացանցից ունեցած կախվածություն ասելով՝ սովորաբար նկատի են ունենում համացանցին միանալու անզուսպ ցանկությունը և դրանից անջատվելու անկարողությունը։

Ինտերնետ կախվածության նախանշանների մասին լրագրողների հետ խոսել է հոգեբան Անի Ապիտոնյանը։

Եթե մարդը համացանցում օրական ավելի քան 6 ժամ է անցկացնում՝ աշխատանքը չհաշված, դա արդեն ինտերնետից ունեցած կախվածության մասին է վկայում։

Ժամանակի հետ մարդը սկսում է ինտերնետում ավելի ու ավելի երկար ժամանակ անցկացնել։

Եթե նման մարդը համացանցում չէ, նրան թվում  է, թե առանց իրեն այնտեղ ինչ–որ հետաքրքիր բան է կատարվում։

Օրվա ընթացքում նման մարդու մտքերը պտտվում են ինտերնետի և սոցցանցերի մասին։

Եթե նա չի կարողանում համացանցին միանալ, նյարդային է դառնում և մեկուսանում է շրջապատի մարդկանցից։

Որպես կանոն՝ ինտերնետից կախվածություն ունեցող մարդիկ չեն գիտակցում, որ նման կախվածություն ունեն։ Նրանք վստահ են, որ ցանկացած պահի կարող են կանգ առնել և դուրս գալ ինտերնետից։

Հոգեբանի խոսքով՝ ցանկացած կախվածությունից ազատվելը շատ բարդ է, և քչերին է հաջողվում դա անել առանց մասնագետի օգնության։ Այդ պատճառով եթե մարդն ամեն դեպքում գիտակցել է, որ իր կամ իր մտերիմներից մեկի մոտ կախվածություն կա, նա պետք է դիմի մասնագետի, որը կարող է օգնել։

med.news.am