Budetezdorovy.ru-ն գրում է, որ շատերն են բախվում մազերի յուղոտության խնդրին։ Ճարպագեղձերի ակտիվ աշխատանքի արդյունքում մազերը կարող են արագ յուղոտվել և տհաճ տեսք ստանալ։ Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնց ազդեցությամբ գեղձերը սկսում են մեծ քանակով ճարպ արտադրել, այդ թվում՝
- սթրես
- ավելորդ քաշ
- վատ սնուցում
- բիոտինի անբավարար քանակ
- որոշ վիտամինների անբավարար քանակ
- հորմոնալ փոփոխություններ։
Գոյություն ունեն մի քանի բնական միջոցներ, որոնք կարող են օգնել ազատվել այս խնդրից։
Լոսյոնի բաղադրատոմս
- 11 կաթիլ ռոզմարինի եթերային յուղ
- 11 կաթիլ լավանդայի եթերային յուղ
- 50 մլ արևածաղկի յուղ։
Պատրաստման և օգտագործման եղանակը։ Խառնեք բոլոր բաղադրիչները, քսեք գլխամաշկին։ Թողեք մի քանի ժամ, լվացեք բնական շամպունի օգնությամբ։
Բնական շամպուն. բաղադրիչներ
- մանկական շամպուն
- ձու
- ռոզմարին։
Պատրաստման եղանակը։ 1 ճաշի գդալ շամպունը խառնեք 1 ձվի դեղնուցի հետ, ավելացրեք 4 կաթիլ ռոզմարին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը