Սիլիկոնային հովտում Սինգուլյարության համալսարանի հիմնադիր Խոսե Լուիս Կորդեյրոն RT հրատարակությանը տված հարցազրույցում պատմել է երիտասարդացման տեխնոլոգիաների մասին, որոնք թույլ կտան ապրել հավերժ, ինչպես նաև մարդկության հեռազգացական ունակությունների մասին:
Ֆուտուրոլոգի կարծիքով՝ առաջիկա 20-30 տարում կհայտնվեն այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան երիտասարդացնել մարդուն և նրան թույլ կտան ապրել հավերժ:
«Մենք կկարողանանք ապրել ավելի երկար՝ օրգանիզմը պահպանելով լավ վիճակում, իսկ մեր վերջնական նպատակն է հնարավորություն ստանալ ապրելու հավերժ»,- ասել է գիտնականը:
Նա նաև հայտարարել է մարդկային կյանքի կենսաբանական սահմանի բացակայության մասին: