Steptohealth.ru կայքը գրում է, որ շատ քիչ համեմունքներ այնպիսի օգտակար հատկություններ ունեն օրգանիզմի համար, ինչպիսին ունի իմբիրը: Այն օգտագործվում է նաև կոսմետիկ նպատակներով: Իմբիրը հարուստ է ամինաթթուներով, հակաօքսիդանտներով, վիտամիններով և հանքանյութերով, այդ պատճառով էլ այն կարող է դառնալ իդեալական միջոց մազաթափության դեմ:
Իմբիրը հնարավորություն ունի արագացնել արյան շրջանառությունը, ինչն ազդեցություն է թողնում մազերի ֆոլիկուլների վրա՝ այդ կերպ նպաստելով դրանց աճին: Իմբիրի մեջ պարունակվող նյութերն ընդունակ են վերականգնել թույլ մազերի կառուցվածքը, նրանց վերադարձնել գեղեցկությունը և փափկությունը:
Ինչպես հայտնի է, մազաթափության պատճառ կարող է դառնալ նաև թեփը, իսկ իմբիրը կարող է օգտագործվել նաև՝ որպես միջոց թեփի դեմ պայքարելու համար: Եթե դուք թեփի հետ կապված խնդիրներ ունեք, ապա իմբիրը կարող է դառնալ հրաշալի միջոց, քանի որ այն հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք կարող են հիանալի արդյունք տալ:
Բաղադրամասեր
- 1 ճ/գ աղացած իմբիր
- 1 ճ/գ ժոժոբայի կամ ձիթապտղի յուղ
Պատրաստման եղանակը
Իրականում ամեն ինչ հեշտ է: Նախ քերիչով մանրացրեք իմբիրը, որպեսզի ստացվի 1 ճ/գ: Ապա խառնեք ժոժոբայի յուղ. այն վաճառում են տարբեր խանութներում, սակայն, եթե չեք կարողանում այն գտնել, ապա կարող եք պարզապես ձիթապտղի յուղ օգտագործել: Ապա լավ խառնեք բոլոր բաղադրամասերը, որպեսզի միատարր զանգված ստացվի: 15 րոպեի ընթացքում ակտիվ շարժումներով գլխին քսեք ստացված զանգվածը, ապա թողեք 5 րոպե: Ժամկետի ավարտից հետո մազերը լվացեք տաք ջրով: