Համացանցում քննարկման առարկա է դարձել այսօր երեկոյան Երևանի երկնքում նկատված լուսավոր օբյեկտը: Բազմաթիվ երևանցիներ են ականատես եղել հետաքրքիր տեսարանին՝ արագ զարգացնելով տարբեր վարկածներ` հրթիռ, որը պայթեց, մետեորիտ, ընկնող արհեստական արբանյակ և անգամ այլմոլորակայինների անհաջող վայրէջք: Սակայն, ամենայն հավանականությամբ, լուսավոր օբյեկտն իրականում ռուսական ՌՍ-12Մ Տոպոլ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի մաս է…Այս հրթիռի փորձարկումները Ռուսաստանը կատարել է նաև 2014-ին, 2012-ին և նախկինում էլ լուսավոր օբյեկտը երևացել է Երևանի երկնքում: Ինչպես անցյալում, հիմա էլ ծագում է բնական հարցը` ի՞նչ է անում այդ հրթիռը Հայաստանի օդային տարածքում: Տեսանյութը տրամադրել է Asekose.am-ի ընթերցողներից Կարեն Սիմոնյանը:
Ի՞նչ էր Երևանի երկնքում այսօր նկատված լուսավոր օբյեկտը
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ