Իտալուհին ամուսնացել է ինքն իր հետ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Իտալուհին ամուսնացել է ինքն իր հետ

Իտալիայում ֆիթնեսի 40-ամյա մարզիչը՝ Լաուրա Մեսին, ճոխ միջոցառում է կազմակերպել, ինքն իր հետ ամուսնանալու կապակցությամբ: Արարողության անբաժան մասն են կազմել տոնական սպիտակ զգեստը, եռաշերտ հարսանեկան տորթը, ընկերուհիները, հյուրերը՝ 70 հոգի:

Այսպիսով, Լաուրան կատարել է ծնողներին և մտերիմներին տված խոստումը. եթե մինչև 40 տարեկանը չգտնի իր կեսը, կամուսնանա ինքն իր հետ: «Ես համոզված եմ, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է սիրի նախ ինքն իրեն, դուք դա կարող եք անել առանց հեքիաթային արքայազնի», – ասել է Լաուրան:

Նշենք, որ միջոցառումը չունի իրավական հիմք, բայց Մեսին նրանցից է, որոնք հետևում են sologamy (ինքնամուսնություն) մեծ տարածում գտած շարժմանը:

krutous1.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը