The Worl՚ds 50 Best Bars 2017-ի (ճյուղում «Օսկար»-ի անալոգի) վարկածով՝ աշխարհում լավագույն բար է ճանաչվել Լոնդոնի American Bar-ը: Ինչպես նշվում է մրցանակի կայքում, Savoy հյուրանոցում տեղավորված հաստատությունը ահա արդեն 125 տարի գտնվում է համաշխարհային կոկտեյլային մշակույթի ավանգարդում:
Ցուցակի երկրորդ տեղն զբաղեցրել է Լոնդոնի ևս մեկ բար՝ Dandelyan-ը՝ Mondrian հյուրանոցում: Վարկանիշի երրորդ հորիզոնականում հաստատվել է Նյու Յորքի The Nomad-ը: Հավելենք, որ առաջատարների տասնյակում տեղ են գտել նաև Աթենքի, Սինգապուրի և Շանհայի համապատասխան հաստատությունները: