Adme.ru-ն գրում է, որ օրվա ընթացքում մարդու օրգանիզմին 5 գրամ աղ է հարկավոր, միայն նատրիում՝ 2.3 գրամ։ Մեր կողմից օգտագործվող մթերքի մի մեծ խումբ մեծ քանակով աղ է պարունակում, սակայն շատերը տեղյակ չեն այդ մասին։
- Տապակած արևածաղիկ՝ օրվա չափաբաժնի 260 տոկոսը։ 100 գրամ տապակած արևածաղիկը կարող է մինչև 6 գրամ նատրիում պարունակել։
- Սոյայի սոուս՝ օրվա չափաբաժնի 240 տոկոսը։ Սոյայի սոուսն ամինաթթուներ, վիտամիններ ու հանքանյութեր է պարունակում, բայց նաև մեծ քանակով նատրիում՝ 5.5-6 գրամ։
- Պանիր՝ օրվա չափաբաժնի 78 տոկոսը։ Պանրի հատկապես որոշ տեսակներ մեծ քանակով նատրիում են պարունակում՝ ռոքֆոր և պարմեզան պանիրներում դրա պարունակությունը հասնում է 1.8 գրամի, հալեցրած պանիրներում՝ 1.2 գրամի։ Համեմատաբար քիչ քանակով նատրիում պարունակում է մոցարելա պանիրը։
- Սոյայից պատրաստված մթերք՝ օրվա չափաբաժնի 74 տոկոսը։ Որքան էլ զարմանալի է, սոյայի հիմքով պատրաստված մթերքի մեծ մասը չափից շատ նատրիում է պարունակում։
- Մանանեխ՝ օրվա չափաբաժնի 49 տոկոսը։ Թե մանանեխը, թե կետչուպը մեծ քանակով նատրիում են պարունակում՝ համապատասխանաբար՝ 1.1 և 0.9 գրամ։
- Նրբերշիկ՝ օրվա չափաբաժնի 38 տոկոսը։ Առհասարակ երշիկեղենը մեծ քանակով նատրիում է պարունակում։ Ընդամենը երկու նրբերշիկ ուտելով՝ կարող եք սպառել օրվա թույլատրելի չափաբաժինը։
- Կոնսերվացված ձիթապտուղ՝ օրվա չափաբաժնի 32 տոկոսը։ 100 գրամ կոնսերվացված ձիթապտուղը 0.74-1.5 գրամ նատրիում է պարունակում։
- Եգիպտացորենի ձողիկներ՝ օրվա չափաբաժնի 32 տոկոսը։ Եգիպտացորենի ալյուրից պատրաստված մթերքի մեծ մասը բավական մեծ քանակով նատրիում է պարունակում։ Նախաճաշին 310 գրամ եգիպտացորենի ձողիկներ օգտագործելով՝ սպառում եք ամբողջ օրվա թույլատրելի չափաբաժինը։
- Մարինացված կաղամբ՝ օրվա չափաբաժնի 29 տոկոսը։ Մարինացված կաղամբը, ինչպես նաև մարինացված մյուս մթերքները մեծ քանակով աղ են պարունակում։ Կաղամբի դեպքում աղի պարունակությունը հասնում է գրեթե 0.7 գրամի։
- Տարեկանի հաց՝ օրվա չափաբաժնի 19 տոկոսը։ Այս հացը ցանկում հայտնվել է կերակրի սոդայի պարունակության հետևանքով։ Սոդան 27 տոկոսով բաղկացած է նատրիումից։
- Ընդեղենի խառնուրդ՝ օրվա չափաբաժնի 12 տոկոսը։ Ընդեղենը նատրիում է պարունակում։ Հարկավոր է զգուշանալ միայն խանութից գնված ընդեղենի խառնուրդից։ Արտադրողները դրան մեծ քանակով աղ են ավելացնում՝ համը լավացնելու և պահպանման ժամկետը երկարացնելու համար։ Դրանցում նատրիումի քանակը կարող է հասնել 0.3 գրամի։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը
https://www.adme.ru/zhizn-nauka/11-produktov-v-kotoryh-bolshe-soli-chem-vy-dumaete-1546615/