Պրոֆեսորը հաստատում է, որ մենք ինքներս փորում ենք մեր գերեզմանը, երբ սխալ սնունդ ենք ընտրում:
Պրոֆեսոր Քրիստո Մամերսկին բուլղարացի գենետիկայի մասնագետ է և տասնյակ գրքերի հեղինակ, կարդում է դասախոսություններ ամբողջ աշխարով մեկ:
Պրոֆեսորը համոզված է, որ մենք ինքներս ենք փորում մեր գերեզմանը, երբ ճիշտ սնունդ չենք ընտրում:
Ծերանալու մասին
Ծերությունը բնական երևույթ չէ: Շատ գիտնականների կարծիքով այն հիվանդություն է և մենք ինքներս ենք այն առաջացնում՝ անմիտ վերաբերմունք ունենալով սննդի ընտրության նկատմամաբ: Մարդկանց 70% մահանում են սննդի նկատմամբ հանցավոր վերաբերմունք ունենալու պատճառով: Հոդատապ (պոդագրա), դիաբետ, խոց, ինֆարկտ, պարարիչ, քաղցկեղի տարբեր տեսակներ. ահա այս բոլորը հանդիսանում են քաղաքակրթության պատուհասը:
Մթերքներ, որոնք դանդաղեցնում են ծերացումը
Բավական է ընդամենը հետևել սնվելու հասարակ կանոններին, որպեսզի ետ կանգնենք ծերանալուց: Գլխավորը՝ ոչ մի ավելորդ բան և ամեն ինչից մի քիչ: Այդ պատճառով ես առանձնացրել եմ մի քանի մթերքներ, ուշ ծերանալու համար: Նրանցից հիմնականներն են բանջարեղենները, մրգերը, յոգուրտը, կաթը,գինին:
Այո գինի՝ իսկական և ոչ մեծ քանակությամբ: Ֆրանսիայում մսի վրա գինի լցնելու ավանդույթ կա: Եվ նրանց Ժանն ապրում է 10 տարի ավելի երկար, քան Ջոնը մառախլապատ Ալբիոնից:
Առաջին տեղում գտնվում է յոգուրտը՝ պատրաստված բուլղարական ցուպիկներով: Չոր կաթից պատրաստված խմորիչով յոգուրտները բուժական էֆեկտ չունեն:
Բնական յոգուրտը առավելապես լավ յուրացվող սնունդ է: Այն կանխարգելում է ստամոքսի և հաստ աղիքի քաղցկեղը, կանխում օստեոպորոզի զարգացումը:
Նիհարելու և օրգանիզմը մաքրելու իսկական միջոցը շատ պարզ է
500 գրամ բնական յոգուրտին ավելացնել 1ճ/գ մեղր, 1ճ/գ խնձորի քացախ, 1ճ/գ դարչին, 40 կաթիլ 30%-անոց պրոպոլիս: Ուտեստը կարող եք հարստացնլել տարատեսակ օգտակար հավելումներով, ինչպես օրինակ, սև հապալաս, կապույտ հապալաս, հունական ընկույզ, բանան: Հատապտուղները և ընկույզը՝ մի բուռ, բանանը ` ոչ ավելի, քան մեկ քառորդ:
Այս համեղ ուտեստը կարող եք ճաշակել նախաճաշին և ընթրիքին: Եթե ուտեք 2 գդալ այս ուտեստից 2 ժամը մեկ,20 օր շարունակ, դուք կնկատեք, թե ինչպես է ձեր գոտկատեղը բարակել և օրգանիզմը վերականգնվել:
Բնական վիտամիններ գեղեցկության համար
Ամենալավ վիտամինները գեղեցկության համար պարունակում է աղցանը՝ պատրաստված գազարով և սխտորով: Անցկացված փորձարկումների շնորհիվ ապացուցվել է սխտորում պարունակվող կախարդական հատկությունները:
Բաժակներից մեկում լցրել են 80 ախտահարույց միկրոբներով ջուր, իսկ մյուսում՝ սխտոր և դրել այն առաջին բաժակի կողքին: Մի քանի ժամ անց միկրոբների մասին այլևս խոսք չէր կարող լինել: Սխտորը սպանել էր դրանք անգամ հեռավորությունից:
Նման հատկություններով է օժտված նաև պրոպոլիսը: Այն սպանում է գրիպը, պայքարում գաստրիտի, կոլիտի, դիսբակտերիոզի դեմ, հանդիսանում գերազանց հակաքաղցկեղային պրոֆիլակտիկ միջոց: Բավական է ավելացնել 20-30 կաթիլ պրոպոլիս 50 մգ ջրին և խմել օրական 2 անգամ:
Աղի և քաղցր սնունդը մահ է
XX դարասկզբին, մարդիկ5 անգամ ավելի քիչ էին օգտագործում շաքար, քան հիմա: Շաքարը մարդու համար սպիտակ անեծք է: Այն վնաս է հասցնում սրտին, թոքերին, երիկամներին և ստամոքսին: Մոռացեք գազավորված ըմպելիքների և լիմոնադների մասին:
Մարդիկ, ովքեր տառապում են բարձր ճնշումից, անգամ պատկերացում չունեն, որ գլխավոր պատճառը աղի չարաշահումն է: Հատկապես վտանգավոր է ուտել սոված փորին չիփսեր, միկրոալիքային վառարանում պատրաստված պոպ-կոռն և աղի ընդեղեն: Դա պարզապես ինքնասպանություն է:
Երկարակեցության բաղադրատոմսը
- Մի օգտագործեք ավելի շատ կալորիաներ, քան կորցնում եք
- Կերեք խնձոր ամեն օր
- Խմեք սառեցված ջուր և խոտաբույսերից թուրմեր
- Ակտիվորեն աշխատեք
- Ամեն օր լոգանք ընդունեք
- Քնեք զով սենյակում
- Հանգստյան օրերին քայլեք ոտքով կամ հեծանիվով՝ 10-15կմ
- Շրջապատեք ձեզ ընկերներով, ուրախացեք, ծիծաղեք, մի հրաժարվեք սեքսից
- Երբեք մի մտածեք և մի ասեք, թե դուք ծերանում եք: