100 տարեկան հասակում մահացել է ֆրանսիական կինոյի աստղ Դանիել Դարիյոն: Այդ մասին հոկտեմբերի 19-ին հայտնել է France Presse գործակալությունը: Դարիյոն ծնվել է Բորդոյում:
Նրա ընտանիքում ամենագլխավորը եղել է երաժշտությունը: Նա պատրաստվում էր դառնալ երաժիշտ, բայց 14 տարեկանում պատահաբար հայտնվել է կինոստուդիայում:
Նրա դեբյուտը կայացել է 1931 թվականին ավստրիացի ռեժիսոր Վիլհելմ Տիլեի «Պարահանդես» ֆիլմում, որն այն ժամանակ աշխատում էր ֆրանսիական կինոյում: Դարիյոյին համաշխարհային հռչակ բերեց 18 տարեկանում գլխավոր դերը «Մայեռլինգ» (1936 թ.) կինոնկարում, որը պատմում է ավստրահունգարական գահի ժառանգորդ արքայազն Ռուդոլֆի և ավստրալացի դիվանագետի դստեր՝ Մարիա ֆոն Վեչերի դժբախտի սիրո մասին:
Իր կարիերայի ընթացքում նա նկարահանվել է 100-ից ավելի կինոժապավեններում և գեղեցկության ու նրբաճաշակության խորհրդանիշ դարձել ամբողջ աշխարհում հանդիսականների մի քանի սերունդների համար: Նաև թողարկվել է նրա կատարմամբ երգերի երկու ալբոմ: