Թեյլորի տագնապախռովության մեթոդիկա
Advertisement 1000 x 90

Թեյլորի տագնապախռովության մեթոդիկա

Հարցաթերթիկը բաղկացած է 50 պնդումներից։ Օգտագործման հարմարության համար հետազոտվողին յուրաքանչյուր պնդում առաջարկվում է առանձին քարտի վրա։

Ըստ պայմանավորվածության՝ հետազոտվողը քարտերը աջ և ձախ է դնում՝ կախված նրանից համաձայն է նա նրանց մեջ պարունակվող պնդումների հետ, թե ոչ։

Թեստավորումը տևում է 15-30 րոպե։

Թեստային նյութը

1.Սովորաբար ես հանգիստ եմ, և ինձ ափերից հանելը հեշտ չէ։
2. Իմ նյարդերը ձգված են ոչ ավել, քան այլ մարդկանցը։
3. Ես հազվադեպ եմ փորկապություններ ունենում։
4. Ես հազվադեպ եմ գլխացավեր ունենում։
5. Ես հազվադեպ եմ հոգնում։
6. Ես համարյա միշտ ինձ երջանիկ եմ զգում։
7. Ես ինքնավստահ եմ։
8. Ես երբեք չեմ կարմրում։
9. Ընկերներիս համեմատ ես ինձ խիստ համարձակ մարդ եմ համարում։
10. Ես ավելի հաճախ եմ կարմրում, քան այլոք։
10.Ես հազվադեպ եմ սրտխփոց ունենում։
12. Սովորաբար իմ ձեռքերը բավականին տաք են։
13. Ես ամաչկոտ եմ ոչ ավել, քան ուրիշները։
14.Ինձ չի բավարարում իմ ինքնավստահությունը։
15. Երբեմն ինձ թվում է, թե ես ոչնչի պիտանի չեմ։
16. Ինձ երբեմն այնպիսի անհանգստություն է տիրում, որ չեմ կարողանում տեղս նստել։
17. Ստամոքսս խիստ անհանգստացնում է ինձ։
18. Ինձ չի բավականացնում սպասվելիք դժվարությունները հաղթահարելու վճռական էությունը։
19. Ես կուզենայի ուրիշների նման երջանիկ լինել։
20. Ինձ երբեմն թվում Է, թե իմ առջև այնպիսի դժվարություններ են, որ չեմ կարող հաղթահարել։
21. Ես հաճախ եմ մղձավանջներ տեսնում։
22. Հաճախ նկատում եմ, որ ձեռքերս սկսում են դողալ, երբ փորձում եմ ինչ-որ բան անել։
23. Իմ քունը չափազանց անհանգիստ և ընդհատվող է։
24. Ինձ խիստ անհանգստացնում են հնարավոր անհաջողությունները։
25. Պատահում Է, որ վախենում եմ այն դեպքերում, երբ հստակ գիտեմ, որ ինձ ոչինչ չի սպառնում։
26. Ես դժվարությամբ եմ կենտրոնանում որևէ հանձնարարության կամ աշխատանքի վրա
27.  Ես աշխատում եմ մեծ լարվածությամբ։
28. Ես շուտ եմ շփոթվում։
29. Համարյա միշտ տագնապած եմ ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի պատճառով։
30. Ես հակված եմ ամեն ինչ չափազանց լուրջ ընդունելու։
31. Ես հաճախ եմ արտասվում։
32. Ինձ հաճախ են տանջում սրտխառնուքի և փսխման նոպաները։
33. Ամիսը մեկ անգամ կամ հաճախ ստամոքսի խանգարում եմ ունենում։
34.Ես հաճախ եմ վախենում, որ ուր որ է կկարմրեմ։
35.Ինձ համար շատ դժվար է կենտրոնանալ ինչ-որ բանի վրա։
36.Իմ նյութական վիճակն ինձ մեծապես անհանգստացնում է։
37.Ես հաճախ այնպիսի բաների մասին եմ մտածում, որոնց մասին ոչ մեկի հետ չէի սնկանա խոսել։
38.Եղել են պահեր, որ անհանգստությունից չեմ քնել։
39.Ժամանակ առ ժամանակ, երբ շփոթության մեջ եմ լինում, ինձ մոտ ուժեղ քրտնարտադրություն է լինում, որից ամաչում եմ։
40.Նույնիսկ ցուրտ օրերին ես քրտնում եմ։
41.Երբեմն ես այնքան գրգռված եմ դառնում, որ դժվարանում եմ քնել։
42.Ես դյուրագրգիռ մարդ եմ։
43.Երբեմն ես ինձ բոլորովին անպիտան եմ զգում։
44.Երբեմն ինձ թվում է, որ նյարդերս գերլարված են, և ես ուր որ է ափերից դուրս կգամ։
45.Ես հաճախ եմ ինձ բռնում այն մտքի վրա, որ ինձ ինչ-որ բան անհանգստացնում է։
46.Ես շատ ավելի զգայուն եմ, քան մարդկանց մեծ մասը։
47.Ես համարյա միշտ քաղցի զգացում ունեմ։
48.Ես երբեմն փոքր բաների պատճառով նյարդայնանում եմ։
49.Ինձ համար կյանքը կապված է արտասովոր լարման հետ։
50.Սպասումը ինձ միշտ նյարդայնացնում է։

14-ից 50-րդ հարցերին “այո” և 1-13-րդ հարցերին “ոչ” պատասխաններից յուրաքանչյուրը գնահատվում է 1 միավոր։

Գումարային գնահատականը՝ 40-50 միավոր՝

տագնապախռովության խիստ բարձր մակարդակ, 25-40 միավոր՝

բարձր մակարդակ, 15-25 միավոր

բարձրի միտումով միջին մակարդակ, 5-15 միավոր՝ ցածրի միտումով միջին մակարդակ, 0-5 միավոր տագնապախռովության ցածր մակարդակ։

1975 թվականին Վ.Գ. Նորակիձեն համալրեց այս հարցաթերթիկը այնպիսի սանդղակով, որըը թույլ է տալիս դատել պատասխանների ցուցադրականության, կեղծավորության մասին:

Տագնապախռովության սանդղակ

1. Ես կարող եմ առանց հոգնելու երկար աշխատել։
2. Ես միշտ կատարում եմ խոստումներս՝ հաշվի չառնելով ինձ ձեռնտու է, թե ոչ։
3. Սովորաբար իմ ձեռքերն ու ոտքերը տաք են։
4.Իմ գլուխը հազվադեպ է ցավում։
5.Ես վստահ եմ իմ ուժերի վրա։
6.Սպասումը ինձ նյարդայնացնում է։
7. Երբեմն ինձ թվում է, թե ես ոչնչի պիտանի չեմ։
8.Սովորաբար ես ինձ լրիվ երջանիկ եմ զգում։
9.Ես միայն մեկ բանի վրա կենտրոնանալ չեմ կարողանում։
10. Մանկության տարիներին ես անհապաղ և պատրաստակամորեն կատարում էի այն  ինչ ինձ հանձնարարում էին։
11.Ամիսը մեկ անգամ կամ հաճախ իմ ստամոքսը խանգարվում է։
12.  Ես հաճախ եմ ինձ բռնում այն բանում, որ ինչ-որ բան ինձ անհանգստացնում է։
13. Կարծում եմ, թե ես ավելի նյարդային եմ, քան մարդկանց մեծամասնությունը։
14.  Ես այնքան էլ ամաչկոտ չեմ։
15. Կյանքը ինձ համար համարյա միշտ կապված է մեծ լարման հետ։
16. Երբեմն ես խոսում եմ այնպիսի բաների մասին, որոնցից գաղափար չունեմ։
17.Ես ավելի հազվադեպ եմ կարմրում, քան ուրիշները։
18. Ես հաճախ հուզվում են չնչին բաների պատճառով։
19.  Ես հազվադեպ եմ հևոց կամ սրտխփոց ունենում։
20. Իմ ճանաչած բոլոր մարդիկ չեն, որ ինձ դուր են գալիս։
21. Եթե ինձ որևէ բան անհանգստացնում է, ես չեմ կարողանում քնել։
22.Սուվորաբար ես հանգիստ եմ, և ինձ դժվար է ջղայնացնելը։
23.Ինձ հաճախ տանջում են գիշերային մղձավանջները։
24. Ես հակված եմ ամեն ինչ չափազանց լուրջ ընդունել։
25. Երբ ես նյարդայնանում եմ, ուժեղանում է քրտնարտադրությունս։
26. Իմ քունը անհանգիստ և ընդհատվող է։
27. Խաղերում ավելի շուտ նախընտրում եմ հաղթել, քան պարտվել։
28. Ես ավելի զգայուն եմ, քան մարդկանց մեծամասնությունը։
29. Պատահում է, որ անհամեստ կատակները և սրամտությունները ինձ մոտ ծիծաղ են առաջացնում։
30. Ես կցանկանայի իմ կյանքից այնքան գոհ լինել, որքան, հավանաբար, ուրիշներն են գոհ:
31. Ստամոքսս ինձ խիստ անհանգստացնում Է։
32. Ես միշտ մտահոգված եմ իմ նյութական և ծառայողական գործերով։
33. Ես զգուշությամբ եմ վերաբերվում որոշ մարդկանց, չնայած գիտեմ, որ նրանք ինձ վնաս չեն կարող տալ։
34.Ինձ երբեմն թվում է, որ իմ առջև այնպիսի դժվարություններ են ծառացած, որոնք ես անկարող եմ հաղթահարել։
35. Ես հեշտությամբ եմ շփոթության մեջ ընկնում։
36. Երբեմն ես այնքան գրգռված եմ, որ դժվարանում եմ քնել։
37. Ես նախընտրում եմ խուսափել կոնֆլիկտներից ու դժվար իրադրություններից։
38. Ես ունենում եմ սրտխառնոցի ու փսխումի նոպաներ։
39. Ես երբեք չեմ ուշացել աշխատանքից կամ ժամադրությունից։
40. Երբեմն ես ինձ որոշակիորեն անօգտակար եմ համարում։
41. Ես երբեմն ուզում եմ հայհոյել։
42. Ես համարյա միշտ տագնապ եմ ապրում՝ ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի հետ կապված:
43.  Ինձ անհանգստացնում են հնարավոր անհաջողությունները։
44.  Ես հաճախ վախենում եմ, որ ուր որ է կկարմրեմ։
45. Ինձ հաճախ համակում է հուսալքություն։
46. Ես նյարդային և դյուրագրգիռ մարդ եմ։
47.Ես հաճախ եմ նկատում, որ ձեռքերս դողում են, երբ փորձում եմ որևէ բան անել։
48.Ես համարյա միշտ քաղցի զգացում ունեմ։
49.Ինձ չի բավարւսրում իմ ինքնավստահությունը։
50.Ես հաճախ եմ երազում այնպիսի բաների մասին, որոնց մասին ավելի լավ է ոչ ոքի չպատմել։
51.Փորս շատ հազվադեպ է ցավում։
52.Կարծում եմ, որ ինձ համար շատ դժվար է կենտրոնանալ որևէ խնդրի կամ աշխս^ տանքի վրա։
53.Ես միշտ պատասխանում եմ նամակներին կարդալուց անմիջապես հետո։
54.Ես հեշտությամբ եմ հուզվում։
55.Ես երբեք չեմ կարմրում։
56.Ես շատ ավելի քիչ եմ վախեցած, քան իմ ընկերներն ու ծանոթները։
57.Լինում է, որ ես հետաձգում եմ վաղվան այն, ինչ պետք է այսօր անել։
58.Սովորաբար ես աշխատում եմ մեծ լարվածությամբ։
59.Ես հաճախ եմ նկատում, որ ձեռքերս դողում են, երբ փորձում եմ որևէ բան անել։
60. Երբեմն ես ինձ որոշակիորեն անօգտակար եմ համարում։

1 միավոր ստանում են 6, 7, 9, 11, 12. 13, 15, 18, 21, 23, 24, 25, 26, 28, 30, 31, 32. 33, 34 35, 36, 27, 28, 40, 42, 44, 45, 46, 47, 48, 49, 50, 53, 54, 56, 60 արտահայտությունների “այո” պատասխանները և 1, 3, 4, 5, 8, 14, 17, 19, 22, 39, 43, 52, 57, 58 արտահայտությունների “ոչ”պատասխանները։

Կեղծ են համարվում 2, 10, 55 կետերի «այո» և 16, 20, 27, 28, 41, 51, 59 կետերի “ոչ” պատասխանները։

doctors.am