Կոկոլոգիա․ ճապոնական ունիկալ հոգեբանական թեստ
Advertisement 1000 x 90

Կոկոլոգիա․ ճապոնական ունիկալ հոգեբանական թեստ

Կոկոլոգիան՝ «կոկորոի», այսինքն գիտակցության և հոգու վիճակի ուսումնասիրությունն է: Կոկոլոգիան հոգեբանության մեջ կապված է երևակայական և աբստրակտ իրավիճակում մարդկանց վարքի մեկնաբանության հետ: Այդպիսի թեստի մասնակիցը պատկերացնում է դրվագ կյանքից, ֆիլմից հեքիաթից և տալիս է պատասխան, թե ինչպես ինքը կվարվեր: Այդ պատասխանի հիման վրա կարելի է ենթադրություն անել նրա աշխարընկալման մասին: Պատրա՞ստ եք արդյոք անցնել այդպիսի թեստ:

1. Պատկերացրեք, որ քայլում եք քաղաքով և հանկարծ տեսնում եք բազում սարսափելի և բարկացած հրեշների: Ի՞նչ եք կարծում ինչո՞ւմ է նրանց բարկության պատճառը․

ա․ Նրանք սոված են և սնունդ են փնտրում:

բ․ Նրանք փնտրում են իրենց կորցրած սերը:

գ․ Նրանք ուղղակի այդպիսի խառնվածք ունեն:

դ․ Նրանք հիասթափված են այս աշխարհից:

2. Դուք թուլացած զբոսնում եք գեղարվեստական ցուցասրահով: Ձեր հայացքը կանգ է առնում մի նկարի վրա: Դուք երկար նայում եք այդ նկարին և այն ուղղակի ձեզ գերում է: Ի՞նչ նկար է դա․

ա․ Ինքնադիմանկար:

բ․ Ծաղրանկար:

գ․ Աբստրակցիա:

դ․ Բնանկար:

3. Պատկերացրեք, որ դուք ունեք կախարդական ռետին, որը կարող է ջնջել ամեն ինչ: Ի՞նչ կջնջեիք․

ա․ Ես կջնջեի ինձ

բ․ Ես կջնջեի իմ սիրելի մարդուն:

գ․ Ես կջնջեի «ինչ-որ երրորդ մարդու»:

4. Դուք կրկին այն նույն գեղարվեստական ցուցասրահում եք: Դուք հիացած կանգնած եք նկարի առաջ, երբ ինչ-որ տղամարդ ձեր կողքը կանգնած ասում է այսպիսի բան․

ա․ Ինչ գեղեցիկ նկար է, դուք այդպես չե՞ք կարծում:

բ․ Ի՞նչ կարծիքի եք այս նկարի մասին:

գ․ Կներեք, չէի՞ք ասի ժամը քանիսն է:

դ․ Իսկ գիտե՞ք, նկարի հեղինակը ես եմ:

5. Դուք գտնվում եք 5 աստղանի հյուրանոցում, համարում՝ որից տեսարան է բացվում դեպի կապույտ երկինք: Դուք պառկում եք, որպեսզի մի փոքր քնեք: Ի՞նչ եք սպասում տեսնել պատուհանից, երբ արթնանաք․

ա․ Կապույտ ծովը լուսավորող հարավային արև:

բ․ Կապույտ ծով, որում արտացոլվում են աստղերը:

գ․ Մշուշապատ ծով:

դ․ Արևամուտը հորիզոնում:

6. Դուք գտնվում եք ձեր հյուրանոցային համարում, երբ ինչ-որ մեկը թակում է դուռը: Դիտանցքից տեսնում եք անծանոթի: Դուք գիտեք, որ դա վերանորոգող վարպետն է: Ո՞վ է նա․

ա․ Էլեկտրիկ:

բ․ Ջրմուղագործ:

գ․ Օդափոխիչը վերանորոգող վարպետ:

դ․ Համակարգիչ / հեռուստացույց վերանորոգող վարպետ:

7. Դուք գերաստղ եք և շուտով թողարկվելու է ձեր նոր ալբոմը: Ի՞նչ է պատկերված դրա շապիկին․

ա․ Գեղեցիկ բնապատկեր:

բ․ Նկար մուլտֆիլմից:

գ․ Աբստրակտ պատկեր, ինչ-որ կրեատիվ մի բան:

դ․ Ձեր լուսանկարը:

8. Տորթի ո՞ր մասը կուզեիք ուտել․

ա․ Ելակով մասը:

բ․ Անհրապույր զարդարանքը:

գ․ Քաղցր, ուտելու համար պիտանի զարդարանքը:

դ․ Շոկոլադով մասը:

ե․ Տորթը զարդարող վաֆլին:

Պատասխաններ

1. Այս հարցը վերաբերվում է ձեր «մութ կողմին» և ճնշմանը, որ զգում եք․

ա․ Դուք դիետա եք պահում և տառապում եք դրանից:

բ․ Սերը՝ ձեր սթրեսերի գլխավոր պատճառն է և ճնշում ձեր կյանքում:

գ․ Դուք գոհ չեք ձեր արտաքինից:

դ․ Դուք վատատես եք:

2. Այս հարցը կապված է ձեր գրավչության և ձեր անձի որակների հետ․

ա․ Դուք ինքնավստահ եք:

բ․ Դուք շփվող եք և ունեք հումորի զգացում:

գ․ Դուք ստեղծագործ մարդ եք:

դ․ Դուք զուսպ եք և նրբանկատ:

3. Այս հարցը ցույց է տալիս, թե ինչպես եք հաղթահարում սիրո և հարաբերությունների հետ կապված պրոբլեմները․

ա․ Դուք միշտ փախչում եք պրոբլեմներից:

բ․ Դուք հարգում եք սերը և համարում եք այն կյանքի գեղեցիկ արկած:

գ․ Դուք գերադասում եք միանգամից լուծել յուրաքանչյուր պրոբլեմ:

4. Այս հարցը ցույց է տալիս, թե ինչպես եք արձագանքում մարդկանց, երբ ծանոթանում եք նրանց հետ․

ա․ Դուք ընկերասեր մարդ եք և սիրում եք նոր ընկերներ:

բ․ Դուք կոնսերվատիվ եք:

գ․ Դուք անկախ եք:

դ․ Դուք միշտ անհանգստանում եք նոր ծանոթությունից առաջ, քանի որ ցանկանում եք լավ տպավորություն թողնել:

5. Այս հարցը ցույց է տալիս ձեր սպասումները սիրուց․

ա․ Դուք մեծ կիրք եք ուզում ձեր կյանքում:

բ․ Դուք հավատում եք զուգընկերների միմյանց հանդեպ ազնվության կարևորությանը:

գ․ Դուք ցանկանում եք, որպեսզի ձեր սիրելի մարդը լինի ձեր լավագույն ընկերը:

դ․ Դուք փնտրում եք գեղեցիկ սեր, իդեալական և ռոմանտիկ:

6. Հարցը ցույց է տալիս ձեր ընտանիքում առկա պրոբլեմը, բայց որը դուք փորձում եք անտեսել․

ա․ Ջերմ մթնոլորտ, որտեղ բոլորն ուրախ շփվում են միմյանց հետ:

բ․ Հասկացվածության զգացում և հարգանք մյուսների զգացմունքների հանդեպ:

գ․ Արտաքին ֆակտոր, որը ձեզ վնաս է հասցնում:

դ․ Ընտանեկան զվարճանք, միասին ուրախ ժամանց:

7. Այդ հարցը վերաբերում է նրան, թե ինչպիսին եք ուզում երևալ ուրիշների աչքերում․

ա․ Դուք բարեհամբույր, նրբանկատ և դաստիարակված մարդ եք:

բ․ Դուք հոգատար մարդ եք, ով զվարճացնում է բոլորին:

գ․ Դուք մտածում եք, որ շատ տաղանդավոր եք և կրեատիվ:

դ․ Մտածում եք, որ ինքնավստահ մարդ եք և ցանկանում եք առաջնորդ լինել:

8. Այս հարցը վերաբերում է կյանքի հանդեպ ձեր վերաբերմունքին․

ա․ Ձեր կյանքը հիմնված է բարոյականության վրա: Դուք միշտ գործում եք ըստ ձեր ներքին արդարության զգացումի:

բ․ Դուք նորաձև, պրոգրեսիվ մարդ եք և միշտ հիացնում եք ձեր շուրջը գտնվող մարդկանց:

գ․ Դուք հոգ եք տանում այլ մարդկանց էմոցիաների և զգացմունքների մասին, որովհետև չեք ցանկանում ոչ մեկի նեղացնել և վիրավորել:

դ․ Դուք օժտված եք առողջ մտքով, ի ծնե առաջնորդ եք, սակայն սիրում եք կառավարել ուրիշներին:

ե․ Դուք քնքուշ, ռոմանտիկ մարդ եք և երազում եք երջանիկ ամուսնության մասին:

mediamag.am