Տարիներ առաջ Ճապոնիայի Տոկիո քաղաքում մեծ գիտնական Ալբերտ Էյնշտեյնը սուրհանդակին էր հանձնել երկտող, որն իրենից ներկայացնում էր երջանիկ ապրելու հակիրճ նկարագրությունը: Ինչպես գրում է Daily Mail-ը երեկ այն վաճառվել է 1.56 մլն դոլարով Երուսաղեմում անցկացված աճուրդի ժամանակ: Երկտողի նախնական արժեքը ըստ Winner’s աճուրդի տան գնահատվում էր 5 000-8 000 դոլար: Այն գրվել է 1922-ին: Այդ ժամանակ ճապոնացի սուրհանդակը նրան նամակ էր բերել հյուրանոց, իսկ Էյնշտեյնեը թեյավճար թողնելու համար ոչինչ չուներ, և չցանկանալով դատարկաձեռն ուղարկել սուրհանդակին՝ երկտող է գրում. «Հանգիստ և համեստ կյանքն ավելի մեծ ուրախություն կարող է բերել, քան հաջողության հետևից վազելը»: Մյուսում էլ գրված էր. «Եթե կա ցանկություն, կա նաև ճանապարհ»:
Ալբերտ Էյնշտեյնի «երջանկության բանաձևը» արժե 1.56 մլն դոլար
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ