Փարիզի գլխավոր խորհրդանիշի՝ Էյֆելյան աշտարակի վրա գոլֆ խաղալու հնարավորություն է հայտնվել:
Մինի դաշտը, ինչպես հայտնել է BFM հեռուստաալիքը, տեղավորվել է 57 մետր բարձրության վրա:
Ինքնատիպ նախագիծն իրականացվել է Ֆրանսիայի գոլֆի ֆեդերացիայի հետ համատեղ այդ մարզաձևում գլխավոր իրադարձության՝ Ռայդերի գավաթի համար Եվրոպայի և ԱՄՆ-ի թիմերի ճակատամարտի նախաշեմին: Մրցախաղը տեղի կունենա եկող տարվա սեպտեմբերի 25-30-ին Le Golf National փարիզյան համալիրում:
Այս խոշորագույն մրցասպարեզը, որտեղ անցկացվում են ամենահեղինակավոր մրցումները, գտնվում է Փարիզի արվարձանում: «Բարձունքի վրա» գոլֆ կարելի Է խաղալ մինչև նոյեմբերի 5-ը: