Fithacker.ru-ն գրում է, որ օգտագործած սնունդը մեծապես ազդում է մարդու առողջության և արտաքին տեսքի վրա։ Դրանց մի մասը նույնիսկ կարող է արագացնել ծերացման գործընթացը։
- Ցորեն։ Հացահատիկն ածխաջրի յուրահատուկ տեսակ է պարունակում, որն արյան մեջ բարձրացնում է շաքարի քանակը։ Հետևաբար, ցորենի ալյուրից պատրաստված ցանկացած մթերք, ավելի, քան մյուս ածխաջրերը, նպաստում է շաքարի մակարդակի բարձրացմանը՝ այդ կերպ արագացնելով օրգանիզմի ծերացումը։
- Եգիպտացորեն։ Եգիպտացորենը, ինչպես նաև դրանից պատրաստված ցանկացած մթերք ֆրուկտոզայի պարունակության հետևանքով արյան մեջ բարձրացնում է շաքարի քանակը, ինչն ազդում է ծերացման գործընթացի վրա։ Բացի այդ՝ եգիպտացորենը մեծ քանակով օմեգա-6 ճարպաթթուներ է պարունակում, որոնք կարող են օրգանիզմում անհավասարակշռություն առաջացնել։
- Շաքար։ Շաքարը ոչ միայն նպաստում է ճարպակալմանն ու դիաբետի առաջացմանը, այլև վաղաժամ ծերացմանը։ Հարկավոր է շտկել սննդակարգը և շաքարը փոխարինել բնական, քիչ կալորիականություն պարունակող մթերքով։ Դառը շոկոլադ օգտագործեք։
- Բուսական յուղեր։ Թթուների ազդեցության հետևանքով օգտակար ճարպերը ոչ միայն կորցնում են իրենց օգտակար հատկությունները, այլև վտանգավոր դառնում՝ հանգեցնելով լուրջ բորբոքումների և թթվային գործընթացների։ Օգտակար բուսական յուղեր կարող են համարվել ձիթապտղի, կոկոսի և ավոկադոյի յուղերը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը