Առողջությունը պահպանելու համար հարկավոր է սննդակարգ ներառել որոշակի մթերք, որն օգնում է մաքրել լյարդը, օրգանիզմը մաքրել տոքսիններից։ Fithacker.ru-ն գրում է, որ սա շատ կարևոր է, քանի որ լյարդն ամենակարևոր օրգաններից մեկն է, որը պատասխանատու է արյունը վնասակար տոքսիններից մաքրելու համար, օգնում է նյութափոխանակությանը, ճարպերի, սպիտակուցների, ածխաջրերի յուրացմանը։
- Բրոկոլի։ Այս բանջարեղենը մեծ քանակով մանրաթելեր, հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք օրգանիզմից հեռացնում են տոքսինները, կոնցերոգենները։ Չմշակված վիճակում բրոկոլին շատ ավելի օգտակար է, սակայն նույնիսկ ջերմային մշակման ենթարկվելու դեպքում այն չի կորցնում իր հատկությունները։
- Բանջարեղեն։ Կաղամբը, սպանախը չեզոքացնում են պեստիցիդները, քիմիկատներն ու տարբեր մետաղները։
- Սոխ։ Այն կարող եք օգտագործել ինչպես՝ թարմ, այնպես էլ՝ մշակման ենթարկված վիճակում։ Այն պարունակում է ֆլավոնոիդներ, ֆիտոնուտրիետներ և կալիում, որոնք օգնում են օրգանիզմից դուրս բերել քիմիական նյութերը։
- Խնձոր։ Խնձորը գերադասելի է օգտագործել կեղևով, քանի որ այն օգնում է օրգանիզմից դուրս բերել ծանր մետաղները։ Խնձորը նաև թթու է պարունակում, որը արյունը տոքսիններից ու կոնցերոգեններից մաքրելու բնական միջոց է։
- Առողջ ճարպեր։ Չափից շատ ճարպերի օգտագործումը կարող է բացասաբար ազդել նյութափոխանակության վրա։ Սակայն լյարդի նորմալ աշխատանքի համար հարկավոր է սննդակարգ ներառել առողջ ճարպեր։ Առողջ ճարպեր կարող եք ստանալ՝ օգտագործելով ընդեղեն, կտավատի, դդմի սերմեր, ավոկադո։
- Սխտոր։ Թարմ և մշակման ենթարկված սխտորը սելենի հրաշալի աղբյուր է, որը լյարդին օգնում է դետոքսիկացիայի գործընթացում։
- Կիտրոն։ Թարմ կիտրոնը կամ դրա հյութը լյարդին օգնում են ֆերմենտներ արտադրել, որոնք էներգիա են հաղորդում ու նպաստում նյութափոխանակությանը։
- Բազուկ։ Բազուկը բազմաթիվ սննդարար բաղադրիչներ է պարունակում, որոնք օրգանիզմից դուրս են բերում տոքսինները։ Բացի այդ՝ բազուկն օգնում է մաքրել արյունը։
- Ձիթապտղի յուղ։ Օրգանական ձիթապտղի յուղը ևս հարկավոր է ներառել սննդակարգ, քանի որ այն կլանում է վնասակար տոքսինները։
- Քրքում։ Այս համեմունքն օգտագործվում է տարբեր ճաշատեսակների պատրաստման ընթացքում։ Այն օգնում է մաքրել լյարդը, ազատվել կոնցերոգեն նյութերից։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը