Տաղանդավորն Աֆրիկայում էլ տաղանդավոր է. Հայաստանում կկայանա «Երջանկություն» մյուզիքլի առաջնախաղը. asekose.am
Advertisement 1000 x 90

Տաղանդավորն Աֆրիկայում էլ տաղանդավոր է. Հայաստանում կկայանա «Երջանկություն» մյուզիքլի առաջնախաղը. asekose.am

Նոյեմբերի 12-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Մոսկվայից ժամանած «Երջանկություն» երաժշտական շոու-հեքիաթի առաջնախաղը: Միջոցառման կազմակերպիչն ու գլխավոր պրոդյուսերը Մերինե Մելիքյանն է, երաժշտության հեղինակը` Իլյա Բրիլին, բեմադրող ռեժիսորը`«Բարի հեքիաթ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Վյաչեսլավ Նաումենկոն: Ներկայացումն առաջին անգամ բեմ է բարձրացել Կրեմլի պետական պալատում 2017թ. մայիսի 30-ին:

Մոսկովյան հանդիսատեսի ոգևորությունն ու խանդավառությունը միջոցառման կազմակերպիչ և գլխավոր պրոդյուսեր Մերինե Մելիքյանին միտք տվեց, վերջինս հյուրախաղերով տարբեր քաղաքներում շրջագայելու համար: Մյուզիքլի հիմքում համերաշխությունն է, սերն ու երջանկությունը, տարբեր ազգերին մշակույթով միավորելն ու ընկերություն ամրապնդելը: Հեքիաթի թևերով տարբեր ազգերի երաժշտությունն ու արվեստը ներթափանցում են հանդիսատեսի սրտերն ու դառնում սիրելի:

Մյուզիքլի գլխավոր դերակատարներն են ռուսաստանյան հանրահայտ «Народный Артист» մրցույթի հաղթող Ալեքսեյ Գոմանը, «Ունիվեր» սերիալից հայտնի դերասան Ալեքսանդր Լեմարը , միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր Կարինա Մելիքյանը:

Մյուզիքլում կներկայանան նաև մոսկովյան պրոդյուսերական կենտրոնի սաները, «Երջանկություն» 1-ին միջազգային ստեղծագործական փառատոնի դափնեկիրները, ինչպես նաև Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները: Միջոցառման կազմակերպիչ և պրոդյուսեր Մերինե Մելիքյանն իր խոսքում նշեց.

«Ռուսական բեմը յուրահատուկ է, նա դժվար է «բաց թողնում» իր արտիստներին: Ճանաչում ձեռք բերելով Ռուսաստանում, նրանք դժվար են դուրս գալիս միջազգային բեմեր: Իմ գլխավոր նպատակն է փոխել այդ սխեմայի տեղերը: Չէ որ տաղանդավորը Աֆրիկայում էլ տաղանդավոր է: Իմ նպատակն է հյուրախաղերով տարբեր երկներին ցույց տալ Երիտասարդ տաղանդներին «Երջանկություն» մյուզիքլի շրջանակներում»:

Ապա ավելացրեց.«Այո, մենք ունենք հպարտանալու շատ առիթներ»: Հավելենք,որ միջոցառումն Հայաստանում կյանքի է կոչվել մշակույթի նախարության աջակցությամբ:

asekose.am