Մենք մանկուց սովոր ենք ընդունել լոգանք ամեն օր, սակայն արդյո՞ք դա ճիշտ է։
Լոգանքը կարող է օգնել ձեզ հանգստանալ երկար օրվանից հետո, կամ զգալ թարմություն և մաքրություն մարզասրահում ինտենսիվ մարզումներից հետո, միևնույն է ձեզ հարկավոր չէ ընդունել լոգանք 1 կամ 2 անգամից ավելի մեկ շաբաթվա ընթացքում։
Ըստ մաշկաբան Ռանել Հիրշի, ամենօրյա լոգանքը չի տալիս ոչ մի օգուտ մարմնին։ Լոգանքը հեռացնում է մաշկից առողջ բակտերիաները, չորացնում է մաշկը, եղունգները և մազերը, ինչպես նաև թուլացնում է ձեր իմունային համակարգը։
1. Դուք այդքան էլ կեղտոտ չեք, որքան կարծում եք
Եթե դուք չեք մարզվում ամեն օր կամ աշխատում ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ, որտեղ դուք քրտնում եք, ապա ձեզ հարկավոր չէ ամեն օր լոգանք ընդունել։ Ըստ բժիշկների՝ շատ օճառներ կամ հատուկ գելեր վերացնում են մաշկի արժեքավոր յուղերը։ Բացի դա, մարդկանց մեծամասնությունը օգտագործում են օճառներ այնտեղ, որտեղ հարկավոր չէ։
2. Այն վերացնում է լավ բակտերիաները
Մաշկաբանները ցույց են տվել, որ մաշկի ամենօրյա լվացումը վերացնում է լավ բակտերիաները, որոնք անհրաժեշտ են առողջության համար։ Բացի այդ, հաճախակի լողանալը կարող է ստեղծել մարմնի ճաքեր՝ բացելով ձեր մարմինը և թույլ տալով այնտեղ ներխուժել ինֆեկցիային։
3. Դուք չորացնում եք ձեր մազերը
Ամենօրյա մազերի լվացումը կարող է վերացնել նրա բնական յուղը, որն էլ դարձնում է այն չոր՝ վնասելով տեսքը։
4. Դուք չորացնում եք ձեր մաշկը
Հաճախ ընդունելով լոգանք՝ դուք կարող եք չորացնել ձեր մաշկը։ Հարկավոր է ընդունել լոգանք 10 րոպեից ոչ ավելի, եթե դուք ամեն օր ընդունում եք լոգանք, ապա դարձրեք ջուրը ոչ այդքան տաք, որպեսզի չչորացնեք մաշկը։
5. Դուք կվնասեք եղունգները
Տաք ջուրը բերում է նրան, որ ձեր եղունգները սկսում են ճաքել։ Եղունգները կորցնում են իրենց տեսքը և դառնում չոր։