Զբոսաշրջիկների համար առավել գրավիչ քաղաքը 2017 թվականին դարձել է Հոնկոնգը: Այդ մասին վկայում են Euromonitor
International հետազոտական ընկերության հաշվետվության տվյալները:
Նշվում է, որ այս տարի Հոնկոնգ է այցելել 25,7 մլն զբոսաշրջիկ: Վարկանիշի երկրորդ տեղում Բանգկոկն է՝ 23,3 մլն զբոսաշրջիկներով, երրորդում՝ Լոնդոնը՝ 19,8 մլն այցելուներով:
Զբոսաշրջիկների համար գրավչության ցուցանիշով առաջին տասնյակում տեղ են գտել նաև Սինգապուր, Մակաո, Դուբայ, Փարիզ, Նյու Յորք, Շենչժեն և Քուալա Լումպուր քաղաքները:
Վարկանիշի համաձայն՝ Մոսկվան զբաղեցրել է 49-րդ տեղը. 2017 թվականին Ռուսաստանի մայրաքաղաք է այցելել 4,6 մլն զբոսաշրջիկ:
Նաև վարկանիշում հայտնվել է Սանկտ Պետերբուրգը, որը 73-րդ տեղն է զբաղեցրել 2,9 մլն այցելուներով: