Վերջին օրերին ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանը գտնվում է Միացյալ Նահագներում և այնտեղ հանդիպել է երգչուհի Շպռոտին:
Այս մասին գրել է Շպռոտը իր Instagram-ում: Նա լուսանկար ու տեսանյութ է հրապարակել Սյոմայի հետ՝ իր շնորհակալությունը հայտնելով նրան իր կարիերայի համար:
«Բառերով չեմ կարող պատմել, թե ինչ եմ զգում հիմա: Ուղղակի, եթե Սյոման չլիներ, Շպռոտ երգչուհին էլ չէր լինի… Իմ կյանքում ճակատագրական դեր խաղացող մարդ: Եվ աշխարհի ամենամաքուր սրտով իմ ընկեր: Մեռնեմ սրտիդ, Սյոմա»: