Գուշակի մոտ
Հայտնի շոումեն, երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, Instagram-ում մի դրվագ է պատմել իր կյանքից։ Գեղեցկուհին հայտնել է, որ անցյալ տարի ընկերուհու խնդրանքով գնացել է գուշակի մոտ (չնայած ինքը նման բաների չի հավատում) և հայտնվել ծիծաղաշարժ իրավիճակում:
«Գուշակն ապրում էր քաղաքի ծայրամասում գտնվող մի հին տանը։ Շենքը կառուցվել էր 25 տարվա շահագործման համար, բայց արդեն 57 տարի կանգուն էր։ Ես դոմոֆոնի վրա հավաքեցի 666 թիվը, բայց ի զարմանս ինձ դուռը չբացվեց։ Սև հագուստով կինը հարցրեց, թե ով եմ ես։ «Մայր»,- Facebook-յան գրառման նման պատասխանեցի ես։ Դրանից հետո կինը շրջվեց և ընկերուհուս ասաց. «Դուք ձեր մայրիկի հետ կարող եք սպասել խոհանոցում»:
Իհարկե, պատահել է, որ ինձ տարբեր ձևով են դիմել, բայց որ կարծեն ես ինձանից 7 տարով ավելի երիտասարդ աղջկա մայրը կլինեմ, առաջին անգամ էր։ Ես սկսեցի խաղալ այդ դերը։ Պատմեցի՝ շատ եմ անհանգստանում, որ կրտսեր դուստրս չի ամուսնանում։ Գուշակը մոմ վառեց և ձու կոտրեց, որը ցույց տվեց՝ «դստերս» վրա չամուսնանալու թուղթ ու գիր կա։ Գուշակն ասաց, որ 30000 ռուբլով կարող է հանել դա։ Չնայած ես սեղանի տակից Մորզեի այբուբենով հասկացնում էի նրան, որ հիմարություն է՝ միևնույն է, նա վճարեց։ Այս դեպքից անցել է մեկ տարի։ Եվ հիմա էլ, իմ չամուսնացած ընկերուհին խնդրում է գնալ աստղագուշակի մոտ։ Իսկ ինչու ոչ»,- կատակել է երգիծաբան ամուսնուն հումորով չզիջող Ժաննան: