Պարկ Չոն Հի. Կորեական տնտեսական հրաշքի դաժան հայրը
Advertisement 1000 x 90

Պարկ Չոն Հի. Կորեական տնտեսական հրաշքի դաժան հայրը

Նախագահ-բռնապետ, տարեկան 350 աշխատանքային օր և պլանային տնտեսություն։ Խոսքը ոչ թե Հյուսիսային, այլ Հարավային Կորեայի մասին է:

Հարավային Կորեան բնական ռեսուրսներով հարուստ չէ, սակայն ՀՆԱ-ն ավելի մեծ է, քան նավթով ու գազով հարուստ Իրանինը կամ Նորվեգիայինը։ Հարավային Կորեան տնտեսությամբ առաջ է անցել նաև եվրոպական երկրների մեծ մասից։ Մինչդեռ կար ժամանակ, երբ Հարավային Կորեան աղքատ գյուղատնտեսական երկիր էր։

Սակայն 1960-1970թթ. Հարավայում Կորեայում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք հայտնի դարձան որպես կորեական տնտեսական հրաշք, Հարավային Կորեան դարձրին աշխարհի տեխնիկապես ամենազարգացած երկրներից մեկը։

Զարգացումը ինքն իրեն տեղի չունեցավ։ Կորեական տնտեսական հրաշքի հիմքերը գցեց նախագահ Պարկ Չոն Հին։ Նրա օրոք ներդրվեցին հնգամյա պլաններ, և տնտեսությունը սկսեցին կառուցել պետության վերահսկողությամբ։

Տնտեսության արդիականացման էֆեկտը ոչ անմիջապես զգացվեց, սակայն կորեացիները կուրսը չփոխեցին։ Ավելի ճիշտ՝ իր ուղուց չշեղվեց Պարկ Չոն Հին, ով 1961-1979թթ. գործնականում միանձնյա էր ղեկավարում երկիրը։ Բռնապետական կառավարումը անհրաժեշտ կայունություն ապահովեց բարեփոխումների համար։

Արդյունքը եղավ այն, որ վերջին 55 տարիների ընթացքում Հարավային Կորեայում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 156 դոլարից հասավ 27 հազար դոլարի։

Ավելի մանրամասն՝ b4b.am