Պոկլոննայա բլրին նոյեմբերի 29-ին սկսել են հավաքել տոնածառի՝ նմանակը չունեցող երաժշտական գունդ՝ ներսում պարահրապարակով:
Այդ մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետարանի պորտալը: Ամանորյա խաղալիքի բարձրությունը՝ թելի համար ամրակման հարմարանքով հանդերձ, 17 մետր է, տրամագիծը՝ շուրջ11 մետր:
Գնդի ներսում կտեղայվեն բարձրախոսներ, որոնք կհնչեցնեն ամանորյա երաժշտական կոմպոզիցիաներ և երգեր Մոսկվայի մասին, ասված է հաղորդագրության մեջ:
Պոկլոննայա բլրին կառուցվածքը կհայտնվի երկրորդ անգամ: 2016 թվականին այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ «Աշխարհում ամենամեծ լուսադիոդային քանդակ» անվանակարգում:
Պոկլոննայա բլրին նաև կհայտնվեն աշխարհի հռչակավոր շինությունների և հուշարձանների պատճենները. Էյֆելյան աշտարակը և Փարիզի աստվածամոր տաճարը, Բիգ Բենը, Ամենափրկիչ Քրիստոսի արձանը: