Որովայնի հատվածում կուտակված ճարպերից ազատվելը բավական բարդ է։ Այն հատկապես դժվարանում է, եթե խնդիրն ուղեկցել է ձեզ ողջ կյանքում։ BetterMe-ն գրում է, որ ճարպերից ազատվելու համար հարկավոր է հասկանալ, թե ինչ է դրա կուտակման պատճառ դարձել, լուծել առկա խնդիրները, շտկել սննդակարգն ու ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել։ Այդ դեպքում հնարավոր է էապես մոտենալ հարթ որովայն ունենալու երազանքին։
«Գարեջրի» որովայն
Գարեջրի, գինու և այլ ալկոհոլային խմիչքի օգտագործումը կարող է խանգարել սննդի նորմալ մշակմանը։ Բացի այդ՝ ալկոհոլային խմիչքը մեծ քանակով կալորիաներ է պարունակում։ Որովայնի հատվածում կուտակված ճարպերից ազատվելու համար դադարեք ալկոհոլային խմիչք օգտագործել, սննդակարգում ավելացրեք բանջարեղենի ու մրգերի քանակը։
Ծննդաբերած կնոջ որովայն
Կախված, թույլ որովայնը բավական տարածված խնդիր է ծննդաբերած կանանց շրջանում։ Եթե երեխայի ծնվելուց հետո նման խնդիր է առաջացել, հարկավոր են ինտենսիվ մարզումներ և մերսում։ Որևէ քայլ ձեռնարկելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Կորտիզոլային որովայն
Այս որովայնը ձևավորվում է սթրեսի արդյունքում։ Հենց սթրեսն ու վատ քունն են ազդում օրգանիզմի վրա և կարող են որովայնի հատվածում ճարպի կուտակման պատճառ դառնալ։ Հետևեք առողջ սննդակարգի կանոններին և քնեք 8 ժամից ոչ պակաս։ Շատ սուրճ մի օգտագործեք։
Հորմոնային որովայն
Հորմոնալ անհավասարակշռությունը կարող է հանգեցնել մարմնի զանգվածի մեծացման։ Եթե այսպիսի որովայն է ձևավորվել, դիմեք բժշկի՝ վեր հանելու համար հորմոնալ խանգարման պատճառը։ Այս որովայնից ազատվելու պարտադիր կետերը՝ սննդակարգի փոփոխություն և բարձր ֆիզիկական ակտիվություն։
Փքված որովայն
Այս ժամանակավոր երևույթը կարող է առաջանալ աղեստամոքսային տրակտի խնդիրների հետևանքով։ Եթե հաճախ եք որովայնի փքվածություն ունենում, դիմեք գաստրոէնտերոլոգի օգնությանը։ Վիճակը լավացնելու համար ավելի շատ ջուր խմեք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը