Cluber.com.ua կայքը գրում է, որ մատների ձևը կարող է խոսել մարդու հատկանիշների մասին:
A. Ամենայն հավանականությամբ, դուք որոշ առումով թաքցնում եք ձեր զգացմունքները: Ձեզ ավելի ինքնավստահ և անկախ եք պահում, քան պատկերացնում են այն անձինք, ովքեր ձեզ ճանաչում են: Որպես կանոն, արդար եք և չեք սիրում ստախոսներին: Կարող եք էմոցիոնալ լինել և բարի: Ձեր կյանքը լի է ծիծաղով: Դուք մեծ սիրտ ունեք, նույնիսկ, եթե արտաքինից այլ բան է երևում: Ժամանակ առ ժամանակ կարող եք էգսցենտրիկ լինել:
B. Դուք այդքան էլ ինքնավստահ չեք: Որոշակի դժվարություններ եք ունենում շրջապատող անձանց հետ, հատկապես անծանոթների դեպքում: Դուք հեշտությամբ սիրահարվում եք և լավ եք վերաբերվում ձեզ համար կարևոր անձանց՝ նվիրելով ամբողջ ժամանակը: Այն բանից հետո, երբ ձեր գլուխը որևէ բան է «մտնում», դուք անում եք դա՝ առանց վախենալու անհաջողությունից կամ նրանից, որ կարող է ցավոտ լինել: Եթե դուք որևէ բանով իրապես հետաքրքրվում եք, դուք անում եք այն՝ առանց մտածելու անհաջողություն կամ վախի մասին:
C. Դուք աշխարհի հրեշտակներն եք: Զգացմունքային եք: Առանց մտածելու և բավական հեշտ հրաժարվում եք իրերից, որոնք ազդում են ձեզ վրա: Երբ անարդարության եք հանդիպում, շրջապատող անձինք լավ կլինի զգուշանան ձեր լուրջ արձագանքից: Բայց դրա հետ մեկտեղ, դուք շատ նուրբ անձնավորություն եք ու ցանկանում եք, որ շրջապատող աշխարհն ավելի լավը լինի և յուրաքանչյուրը երջանիկ լինի:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը