Ինչո՞ւ է անհրաժեշտ օրվա մեջ մի կտոր պանիր ուտել
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ է անհրաժեշտ օրվա մեջ մի կտոր պանիր ուտել

Օրվա մեջ մի կտոր պանիրը զգալիորեն նվազեցնում է սրտի կաթվածի վտանգը: Այս մասին ասվում է European Journal of Nutrition-ում հրապարակված չինացի գիտնականների զեկույցում։

Դիետոլոգները հետաքրքրվել են, թե ինչու ֆրանսիացիները, որոնց ավանդական սննդակարգը հագեցած է ճարպերով ու խոլեստերինով, հազվադեպ են տառապում սրտանոթային հիվանդություններով: Վերլուծելով PubMed-ի և EMBASE-ի տվյալների բազաները՝ նրանք պարզել են, որ այս միտումը հատկապես նկատվում է պանրի սիրահարների մոտ:

Վիճակագրության համաձայն՝ այս արտադրանքի ընդամենը 40 գրամը նվազեցնում է սրտային հիվանդությունների վտանգը 14 տոկոսով, իսկ ինսուլտի վտանգը՝ 10 տոկոսով: Մասնագետները դա բացատրում են այն հանգամանքով, որ պանիրը բարձրացնում է «օգտակար» խոլեստերինի մակարդակը (բարձր խտության լիպոպրոտեիններ)՝ նվազեցնելով «վնասակար» խոլեստերինի մակարդակը (ցածր խտության լիպոպրոտեիններ):

Թեև պանիրը պարունակում է մեծ քանակությամբ հագեցած ճարպեր, որոնք կարող են սրտային հիվանդություններ առաջացնել, սակայն, կալցիումը օգնում է օրգանիզմին ավելի հեշտությամբ կլանել դրանք, իսկ թթուները կանխում են արյան անոթների խցանումը:

med.news.am