«Աշխարհի ամենախելացի երեխան» մինչև 8 տարեկանը հայերեն է սովորել
Advertisement 1000 x 90

«Աշխարհի ամենախելացի երեխան» մինչև 8 տարեկանը հայերեն է սովորել

Ժամանակին Հարվարդի պատմության ամենաերիտասարդ ուսանող Ուիլյամ Ջեյմս Սիդիսը համարվել է բոլոր ժամանակների ամենաշնորհալի երեխան: Այս մասին գրում է rusarminfo.ru-ն:

Ռուսական կայսրությունից ԱՄՆ տեղափոխված հրեաների երեխան ծնվել է 1898 թ. Նյու-Յորքում: Նա 8 տարեկանում արդեն հասցրել է սովորել հայերեն, լատիներեն, հունարեն, ռուսերեն, գերմաներեն, թուրքերեն, եբրայերեն:

Ուիլյամը կարողացել է ազատորեն հայերեն խոսել և տեքստեր թարգմանել:

Նա 11 տարեկանում ընդունվել է Հարվարդի համալսարան, 16 տարեկանում այն գերազանց ավարտել: Ավարտելուց հետո մաթեմատիկա է դասավանդել Հարվարդում:

Այդ ժամանակվա թերթերը նրան անվանել են «բոլոր ժամանակների ամենախելացի երեխան»:

Սակայն հասուն տարիքում Ուիլյամը զգալի հաջողությունների չի հասել: Ճգնավոր է դարձել, որպես հասարակ հաշվապահ է աշխատել:

Ուիլյամ Ջեյմս Սիդիսը մահացել է 46 տարեկանում, ներուղեղային արյունազեղումից:

1in.am