Ռուսաստանում պարտադիր արձակուրդի տևողությունը 28 օր է (այսինքն՝ 20 աշխատանքային օր), տոնական՝ 14 օր: Ստացվում է, որ ՌԴ միջին քաղաքացին 1 տարվա ընթացքում հանգստանում է 34 օր: Իսկ նրանք, ովքեր ունեն ոչ կանոնակարգված աշխատանքային գրաֆիկ, ունեն լրացուցիչ արձակուրդի իրավունք, սկսած 3 օրից: Իսկ քանի՞ օր են հանգստանում արտասահմանյան երկրների աշխատավորները:
Ավստրիա
5-օրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում կարելի է ակնկալել նման արձակուրդ: 6-օրյա գրաֆիկի դեպքում արձակուրդը դառնում է 30-օրյա: Իսկ 25 տարվա ստաժի դեպքում, ավելանում է ևս 5 օր…
Հունաստան
Հունացիների կյանքի ռիթմը չի սիրում շտապողականություն, հույներին նույնիսկ ծույլ են համարում: Դա այդքան էլ ճիշտ չէ: Նրանք երկար արձակուրդ չունեն: 5-օրյա աշխատանքային շաբաթի դեպքում՝ 20 աշխատանքային օր, իսկ 6-օրյայի դեպքում՝ 24 օր:
Ֆինլանդիա
Ֆինները հաշվի են առնում ստաժը: Եթե աշխատակիցը գործի մեջ է մեկ տարուց պակաս, ապա ամեն ամսվա դիմաց նա վաստակում է 2 արձակուրդային օր: Մեկ տարի անց, այն դառնում է 2.5 օր մեկ ամսվա դիմաց:
Իսպանիա
Արձակուրդի փոխարեն ակնկալել դրամական փոխհատուցում Իսպանիայում չի ստացվի: Դա օրենքով արգելված է: Սակայն չի խանգարում, որ դուք արձակուրդը մեկ տարով հետաձգեք: Չհանգստացած օրերը հաշվի չեն առնվում:
Մեծ Բրիտանիա
Բրիտանացիներն իրենց գինը գիտեն… Նրանք նախքան աշխատանքի ընդունվելը մանրազննին ուսումնասիրում են հանգստյան օրերի կարգը: Մինիմալ վճարվող արձակուրդը՝ 28 օր է: Կան 8 տոնական օրեր, և գործատուները խորամանկ եզր են գտել. նրանք իրավունք ունեն տոնական օրերը չդիտարկել իբրև արձակուրդ… ստացվում է, որ մեկը հանգստանում է 36 օր, իսկ մեկ ուրիշը՝ 28, և օրենքի ոչ մի խախտում…
nr-portal.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը