Նյուքասլի համալսարանի գիտնականները պարզել են, որ ցածրկալորիական սննդակարգը (քաղցաբուժությունը) կարող է բուժել երկրորդ տիպի շաքարախտը (ինսուլինաանկախ շաքարախտը): Մասնագետների հոդվածը հրապարակված է The Lancet հանդեսում: Այս
մասին հայտնել է Science Alert հրատարակությունը:
Հետազոտությանը մասնակցել է 20-65 տարեկան շուրջ 300 մարդ, որոնց մոտ շաքարախտ է ախտորոշվել նախորդ վեց տարա ընթացքում:
149 մարդու համար գիտնականները մշակել են խիստ սննդակարգ 3-5 ամսվա համար, որը բաղկացած էր ցածրկալորիական կոկտեյլներից և ապուրներից: Կամավորներն օրական գործածել են 825-853 կալորիայից ոչ ավելի: Այդ ժամանակահատվածից հետո կամավորները մասնակցել են այն ծրագրին, որը քաշը պահպանում էր նոր մակարդակում:
Արդյունքները ցույց են տվել, որ նրանց գրեթե 90 տոկոսը, ում քաշը պակասել էր 15 կիլոգրամ, բուժվել էր շաքարախտից: Նույն արդյունքին էր հասել այն մարդկանց 57 տոկոսը, որոնց քաշը պակասել էր 10-15 կիլոգրամ և քաշից 5-10 կիլոգրամով ազատվածների 34 տոկոսը: Ստուգիչ խմբում պացիենտների սոսկ չորս տոկոսի մոտ է դիտվել ռեմիսիա:
Երկրորդ տիպի շաքարախտի դեպքում նվազում է ինսուլինի ներգործության նկատմամբ հյուսվածքների զգայունությունը: Այն ամենից հաճախ զարգանում է քառասունից բարձր տարիքի մարդկանց մոտ և կապված է ճարպակալման հետ: