Հայաստանի ծխողների մեծամասնությունը Երևանում է բնակվում, ինչպես նաև Արագածոտնի և Արարատի մարզերում: Այս մասին նշված է հետազոտության մեջ, որը Սպառողների ազգային ասոցիացիայի պատվերով անցկացրել է «Էմպիրիկա» կազմակերպությունը:
Ինչպես լրագրողներին ասաց կազմակերպության ղեկավար Մարիամ Մխիթարյանը, Երևանի շրջաններից ամենամեծ թվով ծխողները բնավում են Նոր Նորքում են և Դավթաշենում:
Հետազոտությունը, որն անցկացվել է 18 և ավելի մեծ տարիքի մարդկանց շրջանում, ցույց է տվել, որ հարցվածքների 30.3 տոկոսն այս պահին ծխում է (կանանց թվում ծխող է 4 տոկոսը, տղամարդկանց շրջանում՝ 62 տոկոսը), 64.8 տոկոսը չի ծխում, իսկ մնացյալ 4.9 տոկոսը անցյալում ծխել է, իսկ վերջերս ծխելուց հրաժարվել: Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ տղամարդիկ ավելի հաճախ են ծխելը թողնում, քան կանայք. հետազոտությանը մասնակցած 10.4 տոկոս տղամարդ և միայն 0.4 տոկոս կին են հրաժարվել կործանարար սովորությունից:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ ծխողների մեծ մասը օրական նվազագույնը մեկ տուփ ծխախոտ է ծխում: Ըստ որում՝ ծխողների 68 տոկոսը հասկանում է, որ իր սովորությունը առողջությունը վնասում է:
Ինչպես, իր հերթին, նշեց ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի փորձագետ Լիլիթ Գրիգորյանը, ներկայացնելով 2016 թվականին առողջապահական համակարգի գնահատման վերաբերյալ ինստիտուտի հաշվետվությունը, Հայաստանում 15 տարեկանների 15.1 տոկոսը և 19 տարեկանների 13.3 տոկոսը ամեն օր ծխում է: Ըստ որում՝ մեծ մասն այն պատճառով է ծխում, որ շուրջը մեծ թվով ծխող մեծահասակների է տեսնում, ինչպես նաև տարեկիցների ճնշմամբ:
Հիշեցնենք, որ ուրիշ տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից մեծ տղամարդկանց 53 տոկոսը կանոնավորապես ծխում է: Ամենամեծ թվով ծխողները 25-30 տարիքային խմբում են՝ ծխում է այս տարիքի տղամարդկանց 60 տոկոսը:
Իսկ «Հայաստանում դպրոցահասակ երեխաների առողջության նկատմամբ վարքագիծ» հետազոտությունը վերջերս ցույց է տվել, որ Հայաստանում 17-ամյա դեռահասների 26 տոկոսը կանոնավոր ծխում է: Ավելին՝ տղաների 17 տոկոսը և աղջիկների 4 տոկոսը ծխել է փորձել մինչև 13 տարեկանը, իսկ 11 տարեկան երեխաների 9 տոկոսը խոստովանել է, որ արդեն ծխել է, ըստ որում՝ մեկ անգամից ավելի: 15 տարեկանի շեմին գտնվող տղաների 5 տոկոսը և աղջիկների 1 տոկոսը շաբաթական ամենապակասը 1 ծխախոտ է ծխում: 15 տարեկանների 4 տոկոսը կանոնավոր ծխում է, իսկ 18 տոկոսը առնվազն մեկ անգամ փորձել է ծխել: