Դեկտեմբերի 18-ին տիեզերագնաց Սերգեյ Րյազանսկին սոցցանցերի իր էջերում գրել է. «Տուն եմ վերադարձել, վերջապես ընտանիքիս հետ եմ: Տղաս՝ Մաքսիմը, ահագին մեծացել է, ամրացել, ավելի վարժ է սկսել խոսել: 2 շաբաթ պետք է լինեմ բժիշկների հսկողության տակ: Թռիչքի ժամանակ ավարտեցի Զարմանահրաշ Երկիրը գիրքը, ուր զետեղված են ավելի քան 100 լուսանկար: Դրանք արվել են 2013-ի սեպտեմբերից մինչև 2014-ի մարտ ամիսը»:
Ահավասիկ, ալբոմի մեջ են ընդգրկվել նաև Սևանա լճի և Արարատ լեռան լուսանկարները: