«Իմ կիսատ թողած երգը». տարիների դադարից հետո Վարդան Պետրոսյանը վերադառնում է բեմ. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Իմ կիսատ թողած երգը». տարիների դադարից հետո Վարդան Պետրոսյանը վերադառնում է բեմ. life.tert.am

Դերասան Վարդան Պետրոսյանը տևական դադարից հետո վերադառնում է թատրոն։ Փետրվարի 3–ին ԱՄՆ-ում դերասանը հանդիսատեսի դատին կհանձնի իր նոր ներկայացումը։ Վարդան Պետրոսյանը վերադառնում է «Իմ կիսատ թողած երգը» խորագիրը կրող աշխատանքով։

Սա դերասանի առաջին վերադարձն է բեմ` 2013–ին տեղի ունեցած վթարից ու բանտարկությունից հետո։ Tert.am Life–ը նրա որդուց` Հայկ Պետրոսյանից հետաքրքրվեց` արդյոք հայրը պատրաստվում է ներկայացումը խաղալ նաև Երևանում։ Հայկն ասաց, որ հոր` Երևանի հետ կապված ծրագրերից տեղյակ չէ, ուստի`որևէ տեղեկություն տրամադրել չի կարող։

Հիշեցնենք, որ 2013-ի հոկտեմբերի 20-ին Եղվարդ–Երևան ավտոճանապարհին Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթար էր տեղի ունեցել, որի արդյունքում 2 երեխա մահացել էր: Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և երկու տարով զրկվել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ 2015թ. սեպտեմբերից նա տեղափոխվել էր պատժի կրման բաց ռեժիմ։ 2017–ի մարտին նա ազատ արձակվեց ու մեկնեց Ֆրանսիա։

life.tert.am