Առանց ձվի բիսկվիտի բաղադրատոմս
Advertisement 1000 x 90

Առանց ձվի բիսկվիտի բաղադրատոմս

Տնական բիսկվիտի այս բաղադրատոմսը, որով արդեն 40  տարի պատրաստում եմ, ոչ մի անգամ ինձ հուսախաբ չի արել: Ցանկացած պահի, եբ ընտանիքս ցանկանում է արագ պատրաստվող խմորեղեն համտեսել, ես ձեռքս եմ առնում պահանջվող հասարակ բաղադրիչները և պատրաստում իմ անգամներ բազմաթիվ փորձված այս պարզ, համեղ և փքուն խմորեղենը:

Բաղադրիչներ

  • Կեֆիր — 1 բաժակ
  • Շաքարավազ — 1 բաժակ
  • Արևածաղկի ձեթ — 2 ճ/գ
  • Սոդա — 1 թ/գ (քացախի հետ բացած)
  • Ալյուր (Խմորը պետք է լինի ալադիի խմորի պես թույլ)
  • Ցանկության դեպքում կարող եք ավելացնել ընկույզ, չամիչ և այլն:

Պատրաստումը

Մեծ ամանի մեջ լցնում ենք կեֆիրը, շաքարավազը, արևածաղկի ձեթը, սոդան՝ քացախով բացած,  ալյուրը և հարում ենք էլեկտրական կամ ձեռքի հարիչով այնքա, որ ստացվի թթվասերի թանձրության խմոր: Լցնում ենք այն ձևամանի մեջ և թխում: Սառեցնում ենք աստիճանաբար: Միանգամից չի կարելի հանել ջեռոցից:

Հանելուց հետո կարող ենք մատուցել հենց այդպես կամ մեջտեղից կիսել և շերտերի արանքում տանը եղած որևէ մուրաբայի հյութ քսել: Պարզապես անմահական, բերանում հալչող խմորեղենը դուր կգա բոլորին:

Այս բաղադրատոմսով կարող եք նաև կրեմով տորթեր պատրաստել:

hay-info.ru