Օրերս հայտնի դարձավ, որ Victoria’s Secret-ի ամենագեղեցիկ մոդելներից մեկը՝ Քենդիս Սվեյնփոլը հղի է երկրորդ երեխայով։ Այս մասին հայտնել է հենց Քենդիսը, իր Instagram-ում հրապարակելով լուսանկար, որտեղ երեւում է, թե ինչպես է 29-ամյա մոդելը շոյում իր կլորացած փորը։
«Սուրբ ծնունդն ինձ համար ժամանակից մի քիչ շուտ է սկսվել»,- տեղեկացրել է իր 11 մլն բաժանորդներին մոդելը։ Երեխայի սեռը դեռ անհայտ է։ Հիշեցնենք, որ աղջիկն ու նրա բոյֆրենդը՝ մոդել Հերման Նիկոլին, արդեն ունեն որդի՝ Անական, որը 2016-ին է ծնվել։
Իսկ մինչ այդ 29-ամյա մոդելը չի մոռանում իր աշխատանքի մասին ու թոփլես նկարահանվում է Victoria’s Secret-ի համար ՝ կարմիր ժանյակավոր ներքնազգեստով տոնածառի ֆոնին կանգնած։ Այս մասին հայտնում է ապրանքանիշի Instagram-ը։