Արմեն Ջիգարխանյանի նախկին կին Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» ծրագրի ժամանակ շոկի է ենթարկել հանդիսատեսին‚ երբ վիճել է Ջիգարխանյանի ընկեր պրոդյուսեր Մարկ Ռուդինշտեյնի հետ‚ երբ վերջինս հայտարարել է‚ որ կինը իր հին ընկերոջ հաշվից մեծ գումարներ է հանել‚ հայտնում է Суть Событий կայքը:
Նա (23.20րոպեից) մասնավորապես հիշել է այն‚ երբ տեսախցիկը նկարահանել է կնոջը բանկոմատի առաջ‚ երբ նա խոշոր արժեթղթերով մի խուրձ է հանել: «Ես ինքս եմ տեսել…»,- հայտարարել է Մարկը:
Սակայն Վիտալինան չի հասկացեն նրան և սկսել է վիճել. «Դուք այնտեղ հաստատ չեք եղել‚ օդանավակայանում: Դուք Ձեզ գոնե լսու՞մ եք կողքից: Ուղղակի ծիծաղելի եք: Հրեական ժողովրդի խայտառակությունն եք»‚- ասել է նա:
«Նա կդադարի էդպես վայրահաչել‚ երբ իր ձեռքերին շղթաներ հագցնեն»,- հայտարարել է պրոդյուսերը:
Վիտալինան պատասխանել է. «Եվ դա այն մարդն է ասում‚ ով դեռ սովետական տարիներին ֆինանսական խարդախությունների համար բանտարկվել է… հետո՝ այս երկրի մեծագույն արտիստների մասին կեղտոտ բառեր է հնչեցրել»: Ապա նա բարձրացել է իր տեղից և հրել տղամարդու ճակատին:
Նրա նման պահվածքից ողջ դահլիճը շոկի մեջ էր. «Սկսվեց»‚ «Հապա հավաքե՛ք Ձեզ‚ սա ի՞նչ է»‚ «Նա իր իրական դեմքը ցույց տվեց» ասել են ներկա գտնվող փորձագետները:
Ռուդինշտեյնը իր հերթին նշել է‚ որ նրան պետք է իզոլացնել հասարակությունից: