Նա կարտոֆիլը պատրաստելուց առաջ միշտ դնում է սառցախցիկ. Երբ իմանաք, պատճառը, դուք նույնպես այդպես կանեք (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նա կարտոֆիլը պատրաստելուց առաջ միշտ դնում է սառցախցիկ. Երբ իմանաք, պատճառը, դուք նույնպես այդպես կանեք

 Հենց այս  խորամանկության շնորհիվ են  արտաքինից խրթխրթան և ներսից փափուկ  ստացվում  կարտոֆիլները։

Շատ պրոֆեսիոնալ խոհարարներ նկատել են կարտոֆիլի մի հրաշալի հատկություն։ Կարտոֆիլը սառեցնելուց հետո էլ ավելի հետաքրքիր և համեղ է լինում։ Ես արդեն մի քանի անգամ պատրաստել եմ այս բաղադրատոմսով ուտեստը և խորհուրդ կտամ ավելի լավ բույրի համար, ավելացնել արևածաղկի ձեթ, մի փոքր սխտոր և հազրեվարդ։

Սառեցրած կարտոֆիլ։

Բաղադրիչներ՝

1 կգ կարտոֆիլ,

100 մլ․ արևածաղկի ձեթ,

1/2 թեյի գդալ աղ։

Պատրաստումը՝

● Մաքրեք կարտոֆիլը կեղևից և լավ լվացեք հոսացող ջրի տակ։

● Կաթսայի մեջ ջուր լցրեք և եռացրեք այն։ Տեղափոխեք կարտոֆիլը ջրի մեջ։ Կրկնակի եռացումից հետո պատրաստեք այն 6-8 րոպե։ Այնուհետև թողեք, որ կարտոֆիլը սառի։

● Սուր դանակով ոչ այդքան մեծ ցանց արեք կարտոֆիլի վրա։

● Պատրաստի կարտոֆիլը ծածկեք  սննդի պաշտպանիչ շերտով կամ ծածկեք պոլիէթիլենային փաթեթով։ Այնուհետև դրեք այն սառցեխցիկում 1 ժամ։

● Նշված ժամանակը լրանալուց հետո հանել սառցեխցիկի մեջից կարտոֆիլը և տեղադրել թավայի մեջ կամ թխելու համար նախատեսված խորը ամանում։ Ավելացրեք զանգվածին արևածաղկի ձեթ և լավ թաթախեք դրա մեջ կարտոֆիլը։

● Տաքացրեք ջեռոցը 180 աստիճան և եփեք կարտոֆիլը 30-40 րոպե։ Պատրաստման ընթացքում պարտադիր շրջեք կարտոֆիլը մյուս կողմի վրա։

Պատրաստումից հետո հարկավոր է հանել կարտոֆիլը բուսական յուղից։ Այսպիսի կարտոֆիլը հրաշալի համապատասխանում է մսային ուտեստների հետ։

hayinfo.net