- Սկսիր օրդ՝ շնորհակալ լինելով այն ամենի համար, ինչ ունես:
- Շուտ արթնացիր:
- Շատ ջուր խմիր:
- Լավ ինքնազգացողության համար ցնցուղ ընդունիր տարբեր աստիճանների ջրով:
- Նախագծիր օրդ:
- Ունեցիր նպատակներ, բայց մի կառչիր դրանցից:
- Ներիր թե թշնամիներիդ, և թե ընկերներիդ: Ներիր ուրիշների կատարյալ չլինելը:
- Օրվա մեջ նվազագույնը 15 րոպե անցկացրու մաքուր օդում:
- Հեղուկներ մի օգտագործիր ուտելուց հետո:
- Խուսափիր բացասական աուրա ունեցող շրջապատից:
- Անգամ, եթե ամեն ինչ փլուզվել է, սովորիր դրանից, այսինքն՝ սովորիր, թե ինչպիսին չպիտի լինել:
- Հավատարիմ եղիր քո երազանքին:
- Քեզ արժանի մարդկանցով շրջապատիր:
- Ամեն օր զբաղվիր սպորտով:
- ճգնաժամային իրավիճակներում իրագործիր նպատակի թեկուզ չնչին մասը:
- Սովորիր պրոֆեսիոնալ ուսուցչից, ով կապահովի քո մասնագիտական աճը:
- Աշխատիր ու վայելիր աշխատանքդ:
- Եթե աշխատանքը քեզ դուր չի գալիս, բայց մոտեցնում է քեզ նպատակիդ, շարունակիր զբաղվել դրանով. Դա կօգնի քեզ աճել:
- Եթե աշխատանքը քեզ դուր չի գալիս ու չի մոտեցնում քեզ դեպի քո նպատակը, թող այն:
- Հավատա ինքդ քեզ:
- Օրվա ընթացքում հաճախ խորը շունչ քաշիր:
- Աղոթիր կամ մեդիտացիա արա ամեն օր: Մաքրիր հոգիդ:
- Պարբերաբար թարմացրու սիրելի երգերիդ ցանկը: Լսիր դրանք, երբ էներգիայի կարիք ունես:
- Կյանքի ցանկացած ոլորտում գտիր լավագույն ուսուցիչներին և սովորիր նրանցից:
- Եկամտիդ 10 տոկոսը տրամադրիր բարեգործությանը:
- Մի խաբվիր գովաբանություններին:
- Եղիր էմոցիոնալ և զուսպ՝ դրվատանքի դեպքում, իսկ քննադատության ժամանակ եղիր քաղաքավարի:
- Հիշիր, որ որքան էլ լավ գործ արած լինես դու, միշտ ինչ-որ մեկը դժգոհ է լինելու: Սա անխուսափելի է:
- Հաջողության դեպքում շնորհակալ եղիր, հաղթանակի համար, իսկ պարտության դեպքում շնորհակալ եղիր փորձի համար:
- Երբեմն եղիր երեխայի նման, ինքդ քեզ թույլ տուր երեխայություններ:
- Հիշիր, որ առաջինը պետք է անել ամենակարևոր գործը:
- Որքան հնարավոր է շատ գործածիր «Երկուսը՝ մեկում» կանոնը:
- Որպեսզի աշխատանքը քեզ երջանկացնի, մտածիր միայն հաջող գործելու, այլ ոչ՝ ֆինանսների մասին:
- Ձգտիր աճել, մի վախեցիր փորձություններից:
- Հիշիր. որպեսզի հասնես պրոֆեսիոնալ մակարդակի, պետք է աշխատես մեկ օրում առնվազն 10 ժամ:
- Պարբերաբար կրկնվող փոքրիկ առաջընթացները հիմքն են մեծ հաղթանակի:
- Մարդկանց հանդիպելիս և ողջունելիս առաջինը ժպտա:
- Միակ արժանի ստանդարտն ամենալավը լինելն է:
- Քաղաքավարի հրաժեշտ տուր այն մարդկանց, ովքեր չեն կարողանում հասկանալ քո պոտենցիալը:
- Քո բարեկամներին սիրիր և ընդունիր այնպես, ինչպիսին կան: Ամենայն հավանականությամբ, նրանք այլևս չեն փոխվի:
- Աշխատիր չդավաճանել ոչ ոքի: Դավաճանության փորձերը հանգեցնում են դժբախտության:
- Ոգեշնչումը հիմնվում է կյանքի ճիշտ կանոնակարգվածության վրա:
- Որքան վատն ու անորակ է սնունդը, այնքան քիչ է դեպի աշխատանքը տածած կիրքը:
- Մարդկանց համար վերելակի նշանակություն ունեցիր: Բարձրացրու նրանց:
- Քննադատությանը վերաբերվիր հանգիստ:
- Այն, ինչ քո անցյալում է , և այն, ինչ քեզ սպասվում է, քո ներկայի հայելային արտացոլանքն է:
- Եթե քննադատն ունի որակավորում և խոսում է ի խորոց սրտի, դարձրու նրան քո ընկերը:
- Մոտիվացիան քո ներսում է: Եթե այն չկա, ուրեմն կամ դու ունես էներգիայի պակաս, կամ էլ սխալ աշխատանք ես կատարում:
- Վատ տրամադրություն ունենալու դեպքում մի կայացրու կյանքի համար կարևոր որոշումներ:
- Հետևիր փոստիդ, Twitter-ին և Facebook-ին օրվա ընթացքում առնվազն 2 անգամ:
- Բառերը կարող են օգնել կամ փլուզել ամեն բան: Ընտրիր բառերը զգույշ և սիրով:
- Մարդուն սիրելն ինքնաճանաչման լավագույն մեթոդներից է:
- Վայելիր մենակությունը:
- Երբեք ուշ չէ նոր գործ սկսելու, նոր հոբբի ձեռք բերելու կամ էլ նոր որակավորում ստանալու համար:
- Մարդուն իր հնարավորությունները ցույց տալու կարողությունը լավագույնն է բոլոր կարողություններից:
- Պահիր հաջողության օրագիր ու առանձնացրու հատկապես այն բաժինները, որոնց վրա առավել շատ ես աշխատում:
- Խուսափիր բամբասանքից:
- Կատարիր պայմանավորվածությունները:
- Հետևիր նորություններին, քաղաքականությանը, տնտեսագիտական հարցերին. բազմակողմանի զարգացիր:
- Կյանքի իմաստը Տիեզերքի կանոնները հասկանալն ու օգտագործելն է:
- Համատեղիր խելքն ու ակտիվությունը:
- Վերլուծիր կյանքիդ յուրաքանչյուր կարևոր իրադարձությունը:
- Դադարիր անել այն ամենը, ինչը թույլ չի տալիս բացահայտել քո պոտենցիալը:
- Որքան հնարավոր է՝ կեր հում բանջարեղեն և օգտակար ճարպ:
- Որքան լավ է ֆիզիկական վիճակդ, այնքան էներգիա կա քո մեջ, ու այնքան օգուտ դու կարող ես տալ աշխարհին:
- Քո տունն այնտեղ է, որտեղ ապրում ես:
- Քանդիր սովորությունների կապերը, եղիր ազատ ու տուր ազատություն այն մարդկանց, ում սիրում ես:
- Շաբաթվա մեջ մեկ անգամ թույլ տուր ինքդ քեզ ոչինչ չանել: Այդ օրերը կլինեն շաբաթվա ամենախաղաղ օրերը:
- Կատարիր ստեղծագործական աշխատանք հաջողության գագաթնակետին:
- Զբաղվիր արվեստով, մի շեղվիր շտապ, բայց անկարևոր բաների համար:
- Հիշիր նյութականի և հոգևորի հավասարակշռության մասին: Մի տարվիր դրանցից մեկով՝ մոռանալով մյուսի մասին:
- Ուսումնասիրիր հանճարների կյանքը:
- Շրջապատիր քեզ ամենատաղանդավոր և ուրախ մարդկանցով, ում կկարողանաս գտնել:
- Երբեք մարդուց ոչինչ մի վերցրու, եթե չես կարող նրան տալ այն, ինչ նա ուզում է քեզնից:
- Եթե քեզ դավաճանել են, մեղավորը դու ես:
- Որքան հրաշալի է հաղթանակը, այնքան ցավոտ է դրանից հետո դառնում անկումը: Պատրաստ եղիր:
- Անկումներն անխուսափելի են, դրանք քո ամենամեծ ուսուցիչն են: Սիրիր նրանց:
- Որքան ուժեղ է անկումը, այնքան շատ պետք է աշխատել հաղթելու համար:
- Քո հոգուն հարազատ մարդկանց հետ եղիր բաց, և փակիր ներքին էներգիադ այն մարդկանց առաջ, ովքեր չեն կարողանում գնահատել ներքին հարստություններդ:
- Բոլոր պայմանավորվածությունները գրի առ:
- Առատաձեռն մարդկանց հետ եղիր առատաձեռն, գծուծների հետ՝ գծուծ: Միայն այսպես կպահպանվի փոխադարձ էներգիայի հավասարակշռության կանոնը:
- Մարդկանց շատ բան տալու համար պետք է շատ բան վերցնել կյանքից:
- Հիշիր, որ հաճախ կյանքում սև գծերը դառնում են անցումային:
- Շնորհակալ եղիր ցանկացած հարաբերությունում:
- Թույլ տուր ներքին հարստություններիդ բազմանալ:
- Ուշադրություն մի դարձրու այն մարդկանց, ովքեր քո անցյալում են, քանի որ կա պատճառ, որ նրանք տեղ չունեն քո ապագայում:
- Լավագույն դասընթացները հարաբերություններ ձևավորող հարաբերություններն են:
- Պատը նույն աստիճանն է, պարզապես այս դեպքում պետք է ոչ թե բարձրանալ, այլ աճել:
- Կյանքի վերջում դու ավելի շատ զղջալու ես այն ամենի համար, ինչ չես արել, քան այն ամենի համար, ինչ արել ես:
- Երբեմն մեկ քայլ առաջը հետույքին հարվածի արդյունք է:
- Որքան շատ ես օգնում մարդկանց, այնքան ավելի երջանիկ ես լինում;
- Պարբերաբար մաքրություն արա կյանքումդ և ազատվիր հնություններից:
- Միշտ ասա մարդկանց քո սպասումների մասին, և հարցրու՝ ինչ են սպասում նրանք քեզնից: Աշխարհում վեճերի 99 տոկոսն այն պատճառով է լինում, որ սպասումները չեն համընկնում:
- Կյանքը կարծես հեծանվային ընթացք լինի՝ եթե քեզ համար դժվար է, ուրեմն դու կգնաս դեպի բարձունք:
- Պարբերաբար գնա պլանավորված ռիսկի: Դա ամրապնդում է քո բնավորությունը:
- Ամեն ամիս գնիր նոր զգեստ, գլխարկ կամ էլ տեխնիկա: Մի զրկիր քեզ նյութական ուրախություններից, չէ՞ որ դու կին ես:
- Հիշիր հայտնի կանանց ունիկալությունը ու նրանց փորձի հիման վրա ստեղծիր քո ինդիվիդուալությունը:
- Կնոջ գլխավոր առաքելությունը սիրել սովորելն է, սովորել ստեղծել հարմարավետություն ու տաք միջավայր այնտեղ, որտեղ նա գտնվում է:
- Սիրիր բոլորին, ընկերություն արա մի քանիսի հետ, պատկանիր մեկին:
- Երջանկությունը կյանքի բոլոր ոլորտներում քո մաքսիմալ բացահայտումն է:
Սիրարփի Աղաբաբյան